Այս էջը հաստատված է

թե ինչ, ուր կարելի յե ձեռք բերել: Թե ինչ յերկրներում ինչ լեզուներ են գործ ածվում, թե ինչ ճանապարհներով կարելի յե գնալ Յեվրոպայի այս կամ այն վաճառանոցը և այլն, և այլն։ Առանձին մի գլխի մեջ բացատրված են թվաբանության (ռազամի) չորս գործողությունները և առաջարկվում են խնդիրներ վաճառականական գործունեյությունից։ Հայ խոշոր խոջան շատ լավ ըմբռնում եր, թե միջազգային շուկան իր յերկրի մանրավաճառի անշարժ խանութը չե, այլ փոփոխվում ե անդադար, և այդ փոփոխություններին հետևել չկարեցողը պետք ե դուրս շպրտվի շահի ասպարեզից։ Յեվ ահա այդ առևարական ձեռնարկի մեջ հեղինակը, հանկարծ կանգնեցնելով հեթանոս, բրահմանական, հրեական աղանդների թվարկումը, մտցնում ե այսպես մի խրատ.

«Յեղբայր վաճառական, հայս գրքումս ինչ վոր գրեցավ վասն քաշից դրամից և զիմաթի. ժամանակով կու փոխվի, կամ ավելանայ կամ կու պակասի, զարա ալիշվելիշի բանն աստվածագիր կանոն չե, վոր անփոփոխ լինի, բայց փոփոխական ե և մարդագիր կանոն և ժամանակավոր։ Հայտնապես միշտ և հանապազ կու տեսնանք քաշից, դրամից և ապրանաց զիմաթի փոփոխումները ինչպես ապրեշումին` մանածին` բրդին` զրմղին և այլ ապրանաց: Ես պատճառես թե ժամանակավ մեր գրածին ղարշու տեսնիք, չը զարմանաք և վոչ վատ ասեք մեզ, սաբաբ փոփոխումն, ինչ վոր մենք գրեցինք` ժամանակավ ճշմարիտ եր և ժամանակավ բաղի բաներ կու փոխվի. վողջ լեր և լեր բանասեր»[1]։

Ահա և նմուշներ այն ժամանակվա վաճառականական լեզվից.

«Լիգօրնայ քաղաքումն ճոթն խարջ այ փոքր` թազայ թազայ կու ծախվի, այսպես` մուխիարն և սօֆն, ապրիշումն ղտրով կու ծախուի, հարիւրին 4 դարայինք կառնուն։ Ալիշվելիշի փողն Ջուլի այ, 9 Ջուլին մին կորենթ մարչել է, որ է 72 գրացի հարիւր. դիտր ապրիշումին նազարաթանայ կառնուն. հակին մին մարչիլ տօվանի դարին կես մարչիլ, նօվը յինք կառնուն, մի կօրէնթ մարչիլն 69 գրացի է. վախտի գէօրայ` հարիւրին 2,3,4,5, ավելի սարֆն է Քէվանգու ղրամոնին, լաջվարդն, բեխի սումբուլն, սօֆի մանածն, մահմուդին` մերջանն քահրիբարն` ղըրմըզն` և սոցին նման ապրանք դարով կու ծախեն, մաջին օնցով, բուրդն` բամբակէ մանածն և մեղրամոմն դանթարով կու ծախեն։ Վենետիկու ալիշվելիշն Լիգօրնու պես այ. ապրէշումի ահվալն այս է. Ղադիմի սովորություն ե կապած ենար ապրէշումն լիտրէն 48 զրութեշ` որ է 2 կորէնթ դուկատ, թէ թանգ է ենար ապրէշումն` դարէն փոքր այ, թէ աժան է, դարէն շատ է: Միւս ապրէշումից վախտին գեօրայ` գահ ավել` գահ փոքր թանկ ու աժան։ Ալիշվերիշ փողը շատն կրուշէթ այ»[2]։

Ահա ինչ դաստիարակություն եր բերում ասիացի հայ խոջային յեվրոպական կապիտալը։ Շահն ստիպում եր, շահը պարտավորեցնում եր շարժվել, վորոնել, քարեքար ընկնել, սովորել,

  1. Յեր. 53
  2. Յեր.41-42