Այս էջը հաստատված է

Այս արտոնություններով անգլիական առևտրական կապիտալը կատարելապես վորդեգրում եր հայ խոջայական կապիտալը Հնդկաստանում, դրա հետ միասին մտցնում եր իր վորդեգրածի մեջ զուտ անգլիական գծեր, վորոնց ամենախոշորն այն եր, վոր ցամաքագնաց և կարավանավար խոջան դառանում եր ծովագնաց, ովկիանոսների վրա առևտուր անող։ Այս մեծ կերպարանափոխությունը բավական կլիներ հանելու համար Հնդկաստանի հայ վաճառականներին խոջայության դրությունից։ Բայց դեռ դրա ժամանակը չեր։ Դեռ Հնդկաստանի առևտրականն ամուր կապված եր Ջուղայի հետ՝ վոչ միայն ընտանեկան կապերով, այլ և առևտրական բարձը շահերով։ Հնդկաստանի առևտրական հայը յենթարկված եր Ջուղայի վաճառականական ժողովի իրավասության և նրա դատաստանին եր դիմում իր շահերը պաշտպանելու համար։ Բայց, համենայն դեպս, 17–դարի ընթացքում հայ խոջայությունը Հնդկաստանի հողի վրա սկսել եր և առաջ եր տանում իր կերպարանափոխությունը։

Անգլիական Կումպանիան այնքան բարձր գնահատեց իր ձեռք բերած հայկական կապիտալի աշխատակցությունը, վոր պարտք համարեց առանձնապես վարձատրել միջնորդ խոջա Փանոսին: Վերևում բերած արտոնագրի հետ միասին ստորագրվում եր և հետևյալ թուղթը.

«Որովհետև խոջա Փանոս Քալանթար մեծ Հայ վաճառական, բնակիչ Ասպահանայ ի Պարս՝ մեծաջան աշխատութեամբ յառաջ տարաւ զդաշնն ընդ ասացեալ ընկերութեան, յաղագս վերածելոյ զմեծ վաճառ անգղիական նաւովք, թէ յիւրմէ կողմանէ և թէ այլոց համազգեաց իւրոց, վասն որոյ ասացեալ կուսակալ և ընկերութիւն ըստ խնդրոյ յիշեալ խոջա Փանոս Քալանթարի և ի տրիտուր վաստակոց նորա, շնորհԷ նմա և սերնդոց նորա զմենավաճառութիւն մեղեսիկական,[1]) որոյ վասն հատուցանելոց է նա միայն հարիւրին տասն մաքս և զսովորական վարձ նաւոց ընկերութեան։ Եւ ասացեալ ընկերութիւնն սովին հաստատէ զի ոչ ինքնին գնեսցէ և վաճառեսցէ այսուհետև զայս նիւթս և ոչ այլում թույլ տացէ թէ անգղիացի որ իցէ՝ թե օտարական>[2]

Ակնեղենների այս մենավաճառը նորից և նորից շեշտում ե թե վորքան կարևորություն ուներ առևտրի այս ճյուղը ջուղայեցիության համար։ Հնդկաստանը կարող եր միայն բազմապատկել այդ կարևորությունը, ընդարձակել այդ առևտրի տարածումը և մանավանդ շահավետությունը։ Հայ վաճառականը կարող եր աջող ձեռք բերումով մի որում տիրանալ ահագին հարստության։ Ահա հենց մի որինակ։ Յերկու վաճառականներ ընկերովի գնում են

  1. Մեղեսիկ-մի տեսակ Թանկագին քար ե:
  2. Անդ, յեր. 179--180