Այս էջը հաստատված է

ճանապարհը բանուկ և լայն եր դառնում մանավանդ Ալեքսեյ Միխայլովիչի վորդի, Պետրոսի ժամանակ, վորին վիճակված եր Ռուսասաանի վերանորոգիչը լինել, վորի համար և արժանանում եր «Մեծ» տիտղոսին (1682—1725)։ Ակսվում եր ռուսական իմպերիալիզմի վերելքը։ Իր պետության տնտեսական ուժը բարձրացնելու համար Պետրոսն աշխատում եր, վոր Ռուսաստանը դառնա առևտրական միջնորդ և կարևոր ճանապարհ Արևելքի և Արևմուտքի մեջ, իսկ մասնավորապես պարսկական կամ մետաքսի ու բոժոժի ճանապարհը հանել իր նախկին ոլդղությունից (ցամաքով, Տրապիզոն և Զմյուռնիա), դարձնել նրան ջրային ճանապարհ Ռուսասաանի վրայով (Կասպից ծով, Վոլգա, Դվինա, Սպիտակ ծով)։ Այս ծրագրի մեջ, վոր ցարն իրագործում եր իրան հատուկ յեռանդով, խոլոր դեր եր վերապահվում ջուղայեցի խոջաներին, և մենք տեսնում ենք նրանց անընդհատ յերթևեկությունը այդ մեծ ճանապարհի վրա, Աստրախանից Արխանգելսկ կամ հաճախ նաև Աստրախանից մինչև Բալթիկ ծովի նավահանգիստը, Նովգորոդի վրայով։ Արտասահմանյան այս առևտուրը հետադարձ ճանապարհ դեպի Պարսկաստան ուներ դարձյալ Կասպիակւն ծովով, Աստրախանից։ Այս մի ամբողջ շարժում եր, վորին հայ խոջայական կապիտալը մասնակցում եր վոչ միայն անհատ անձերով, այլ և խմբերով։

Այս շարժման մեջ Աստրախանն, իբրև գլխավոր կայան, հետըզհետե կազմակերպում եր իր մեջ հայ արտոնված առևտրական կապիտալի գաղութ։ Այս նախորինակն եր նույնանման գաղութների, վորոնք սկիզբ առան Հարավային Ռուսաստանամ 18֊րդ դարից և այնքան խոշոր դեր կատարեցին հայոց պատմության մեջ։ Մի փոքրիկ գաղութ հայ առևտրականներից կազմվեց նաև Մոսկվայում խոջայական կապիտալի մեր հիշած շարժման հետեվանքով, 17֊րդ դարի վերջին քառորդում:

8.

Համաշխարհային շրջիկ հայ խոջաները ժողովրդների, մշակույթների, պետական զանազանակերպ կազմվածքների հետ իրանց ունեցած անդադրում հանդիպումների մեջ չեյին մնում անտարբեր և անզգա դեպի իրանց տեսածներն ու լսածները և այս՝ մասնավորապես Արևմտյան Յեվրոպայում։ Վաճառականն արդեն իր պարապունքներով իսկ նյութական մշակույթի տարածող եր ազգերի մեջ։ Տարածողի դերը առանձնապես անխոնջ կերպով կատարում եր Արևելքի ժողովրդների մեջ Արևմուտքի