Այս էջը հաստատված է

հետ, վորի զորությամբ խոջաների բոլոր ապրանքները Յեվրոպա պիտի փոխադրվեյին բացառապես անգլիական նավերով և Անգլիայի վրայով, իսկ մյուսն ել այն եր, վոր Պարսկաստանի առևտուրն ել խոջայությունն անում եր Յեվրոպայի հետ Ռուսաստանի վրայով: Այս յերկու ուղղություններն ել այնքան վնասում եյին Ֆրանսիայի շահերը, վոր Լուի 14-րդ , «արև-թագավոր» անվանված իր ժողովրդից, սկսեց գործել իր սիրած ուղղությամբ։ Այսպիսով հայ խոջայական կապիտալը, ուզենար-չուզենար, միջազգային մրցությունների ասպարեզում դառնում եր քաղաքական գործոն և, իբրև այդպիսին, պիտի իր սեփական քաղաքականությունը հարդարելու հոգսն ունենար։

Բայց ինքն «արև-թագավորը» չեր կարող ի հարկե, բացահայտ կերպով ասել, թե կռվում ե հայ խոջայական կապիտալի դեմ. խնդիրը ներկայանում եր աշխարհին իբրև մի սովորական պապական առորեյություն--կաթոլիկացում, վոր կատարվում եր առանց զենքի ու զորքի մասնակցության, լոկ կղերի հայթայթած միջոցներով։

Այսպես եր ծավալվում հոգեվորսության տեսարանը։ Հայ ժողովուրդը թշվառ եր, կոտորվում եր, կեղեքվում, և այս բոլորը,- այն միակ պատճառն ունի, վոր հայերը մաքուր ու սուրբ հավատացյալներ չեն, պիղծ են, վորովհետև պապի վոտները չեն համբուրում և աստված ել, իհարկե պապական աստվածը, պատժում ե նրանց՝ այնքան թշվառություններ թափելով նրանց գլխին։

Այսպես ել անվանում եր հայերին Յեվրոպայից Արևելք գնացած կղերական ճանապարհորդը «Աստըծուց պատժված»[1]:) Յեզրակացությունը պարզ եր։ Հայը յեթե ուզում ե ազատվել այս աշխարհի տառապանքներից, պիտի մտնի պապական աստծու փեշի տակ։ Այս մի հեշտ միջոց եր և տառապող թշվառ ժողովուրդը գուցե գնար փրկության այդ ճանապարհով յեթե չլիներ լուսավորչական աստվածը, պապական վոխերիմ թշնամին, վորի վողջակեզ եր դրված այդ ժողովուրդը չորրորդ դարից ի վեր։ Գործն այսպիսով դժվարանում եր, պայքարը յերկարաձգվում եր։ Կաթոլիկ պրոպագանդին մնում եր կյանքի մեջ, գործնականով ցույց տալ պապական աստուծու ամբողջ առավելությունը։ Կար դրա համար գեղեցիկ նյութ և այդ՝ Նախիջևանի գավառում բնակվող հայ կաթոլիկների (ունիթորների) համայնքն եր, վորին Լուի 14-րդը վերցրել եր իր առանձին հովանավորության տակ և ամեն հնարավոր

  1. Punl de Dieu՛ (տ. vcyaces de Pietro detta Valle՛, t. ll. Paris, 1795 p.: 20).-Այս արտահայտությունը նա գործ ե ածում շատ անգամ: