վորի վրա պարսից շահերը իշխանություն ել չունեյին այլ այն մի բուռն հայերին, վորոնք ապրում եյին Սպահանում (հետն ել առած, իհարկե, Ջուղան), ուրիշ խոսքով՝ լուսավորչական խոջայությունը։ Իսկական թշնամին այդ եր, խոջայական կապիտալը։ Հայ խոջաներին եր, վոր Շահը պիտի հարկադրեր հպատակվել Հիսուս Քրիստոսի փոխանորդին, վորի մյուս անունն եր ֆրանսիական առևտրական կապիտալ։ Այդ այն ժամանակն եր, յերբ հարդարվել եր սկսում հարյուրամյա վաճառականական պատերազմը Ֆրանսիայի և Անգլիայի մեջ: Հայ խոջայական կապիտալն, ինչպես տեսանք, Անգլիայի կողմն եր։ Եթե նա կաթոլիկանար, ֆրանսիական կապիտալը կունենար իրան հլու շատ Շահրիմանյաններ։ Իսկ յեթե լուսավորչական խոջաները շարունակեյին համառել իրանց դիմադրությունը կաթոլիկ վարդապետներին, ինչպես այդ շարունակ տեղի յեր ունենում Ջուղայում և Շահը, Հիսուս Քրիստոսի տեղապահին փոխանակություն անելու համար կոտորեր բոլոր վոչ-կաթոլիկ խոջաներին, այդ կլիներ ի փառս «տիրոջ հունձի», վոր դարձյալ ֆրանսիական կապիտալն եր։
Այսպես եր մտածում և այսպես ել կարգադրել եր ուզում այդ կապիտալը։ Բայց պարսից կառավարությունն առանց ուղեղի չեր: Ֆրանսիական թագավորի «յեղբայրական» դիմումները նա միանգամայն չեր արհամարհում, և Նախիջևանի կաթոլիկները վորոշ թեթևացումներ, վորոշ հովանավորություն ստանում եյին: Բայց այն, ինչ վոր պահանջում եյին գործադրել լուսավորչական հայերի վերաբերմամբ, շահական կառավարությունն անհնարին եր գտնում իրագործել։ Այստեղ բացահայտվում եր, վոր յեթե հայերն իրենց պաշտպանության համար ունեյին Պարսկաստանում մի վորևե ույժ,- այդ խոջայական կապիտալն եր։ Շահի մեծ վեզիրն ասում եր ֆրանսիական հյուպատոսի յեղբորը
«Ինչու համար պիտի մենք արտոնություններ տանք ձեր կրոնակիցներին ի վնաս մեր սեփական հպատակների։ Ի՞նչ իրավունքով, ի սեր մի բուռն թշվառների, վորոնց դուք անվանում եք ձեր կաթոլիկները և վորոնք մեզ համար վոչ մի ոգտակարություն չունեն, մենք պիտի անբավական դարձնենք հարուստ վաճառականների մի այդպիսի մեծ թիվ, վորն իր անդուլ հոգացողություններով և անպակաս առևտրով հարստացնում ե երկիրը, բազմապատկում և թագավորի յեկամուտները և ինքնահոժար կերպով ոգնում ե կառավարությանն ամեն ծանր պարագաների մեջ»[1]):
Այսպիսով վոչնչանում եր ամեն մի հույս պարսից կառավարության ազդու աշխատակցության վրա։ Յեվ կաթոլիկ պրոպագանդը
- ↑ Du Mans, p. 370.