Այս էջը հաստատված է

մնում եր իր հին զենքի հետ-քարոզություն գրով և խոսքով: Յերկու ճյուղերի մեջ ել նա ծավալում եր մեծ յեռանդ։ Գրավոր քարոզությունը, սակայն, ավելի անցյալի գործ եր, թեև մոտիկ անցյալի։ Յեվրոպական կրոնավորները գալիս եյին Հայաստան, սովորում եյին հայերեն լեզուն, ուսումնասիրում եյին հայոց հին գրականությունը, գլխովին ձեռագիր և գրում եյին յերկարաշունչ վիճաբանական և պատմական-կրոնական աշխատություններ, վորոնց մեջ անց եյին կացնում միշտ միևնույն հիմնական միտքը-վոր հայերը մի ժամանակ կաթոլիկ են յեղել, հետո շեղվել են այդ ուղղափառ ճանապարհից և հիմա դարձյալ պիտի դառնան մտնեն կաթոլիկության ծոցը։ Այս գրական գործունեյությամբ ե առհասարակ իր միսիոնարական յեռանդով անվանի յե մանավանդ Կղեմես Գալանոսը, վորի գլխավոր աշխատությունն ե մի վիճաբանական-պատմական հետազոտություն, բաղկացած յերկու խոշոր հատորից՝ «Միաբանութիւն հայոց սուրբ եկեվեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ» վերնագրով։[1]) Այստեղ յեվրոպացի կրոնավորը միայն աստվածաբանությունը չունի իր ձեռքում՝ նրա հիմար միջնադարյան բացատրություններով։ Ավելի իրական պիտի յերևար պապական գործակալի դիվանագիտությունը, վոր անվերապահ կերպով խոստանում եր ազատություն Յեվրոպայի ձեռքով, իհարկե կաթոլիկանալուց հետո: Կրոնավոր խաբեբային անծանոթ չեր հայրենասիրական լարերի վրա խաղալու արհեստը, և նա կոչում եր կեղծ պաֆոսով։

«Ո՜վ աշխարհ Հայաստանեայց, որքան երանելի յառաջն էիր, որքան հզօրագոյն տէրութեամբ և փառաւորագոյն վայելչութեամբ զարդարէիր, յորժամ զարդն քո և պայծառութիւն և զիշխանութիւն ի Պետրոսի սուրբ աթոռոյն ընկալայիր: Ատ՛ւղ, եզու՜կ, զիարդ իշխանդ գաւառաց եզեր ընդ հարկիւ, զիարդ ոսկինքս փոխեցաւ յերկաթ, զիարդ, ամենայն բարեզարդութիւնքս քո ոչինչ եդեն: Բայց ես զի՞նչ արարից առ ի քեզ օգտելոյ. առ ո՞վ կարդացից լինել քեզ օգնական, մանաւանդ ի մնացորդն վշտաց որ վերա կայ չարագոյն քան զառաջինն: Արդ ի ձեզ ապաւինիմ և առ ձեզ աղաղակեմ և զձեզ աղաչեմ բազկատարած, ո՜ հայոց սուրբ հարք ե հայրապետք: Դուք, որ ստոյգ գիրն գիտէք, և որ կարողն և պարտական էք ազանց և անձանց ձերոց օգնել, ողորմեցարուք վշտաց և նեղութեանց ձերոց, բժշկեցէ՛ք զվէրս ձեր, կանգնեցէ՚ք զկոխեա անուն և զհամբաւն ազգիդ ձերոյ, ջատագով լերուք փրկութեան տառապեալ հայրենեաց ձերոց…: Ապա թէ ես որ ոչ եմ հայ և յոյժ հայերէն բարբառով տեղեկացեալ և ոչ զայլ ինչ ի ձերում միջի կարող առնել, բայց միայն թլվատ լեզուով աղաղակել և ասել, թէ ես ձայն բարբառոյ ի Հայս, պատրաստ արարէք զճանապարհ Տեառն... Թեպետ և արարի զայդ առապես գրով և անգիր,

  1. Տպ. Հռոմում, 1630.