մի մարդ ելա ինձ գող չի ասել...– զսպված զայրույթով առարկեց Անտոնը։
— Հա՜-ա՞... ուրիշներն էշ են, ես էլ հո՞ էշ չեմ, որ չհասկանամ... Թե գող չե՞ս, էս սովի տարին որտեղի՞ց ա քեզ ցորենը, որ աղացել, կրկենի ես թխել, թե գող չե՞ս, որտեղի՞ց ես տալու չարչի Ներսեսի պարտքը, թե գող չե՞ս, էս ո՞վ ա էս խոտի վրա նստել, հետդ լրբություն արել, ի՞նչ դուլ[1] կնիկ ես պահում, խալխի աչքիցը ծածուկ։ Դու ոչ թե ցորեն ու ալյուր ես գողացել, դու մարդ էլ ես գողացել, մա՛րդ...
— Սոլոմո՛ն, Սոլոմո՛ն, վերև երկինք կա, ձենդ կլսի, հոգուդ մեղք մի անիլ։
— Ա՛յ, խռով կենա գլխիդ երկինքն էլ ու գետինքն էլ, հալա ես եմ հոգուս մեղք անում... Դե՛, բաց արա բոխչեդ, ինչ—որ ունես գողացած, պահած, մեյդան հանի, թե չէ դիվանի ռեխը կտամ, ջանդ գյուլլով կքըրքրեն, մաղ կշինեն։
— Էս, ես, էդ դու, էս էլ ջաղացը, էլ հո տուն չունեմ, տեղ չունեմ, բարեկամ ու ազգական չունեմ, որ նրանց պահ տված ըլեմ։ Ման արի, քրքրի, ջաղացը տակնուվրա արա, թե մի ծեղ գտնես պահած, ուզում ես ինձ մորթի, ջիգյարս գցի էտ բուխարիկի կրակին ու կեր։ Համա... ինձ խալխի միջին խայտառակ մի անիլ, անումս տափը մի դնիլ, ես էլ մի մարդ եմ ելել մարդամիջում, նամուսով մարդ...
Սոլոմոնը կատաղած դես-դեն ընկավ, սուտ-սուտ ման եկավ, մի քանի քար ու փայտ տակնուվրա արավ, ապա դառնալով Անտոնին, գոռաց.
— Շորերդ հանի, դեսը դի, ինքդ տկլոր կանգնի շորերդ ման եմ գալու, դու թիկունքումդ կարած փող կունենաս։
— Արի՛, ա՜յ մարդ-աստուծո մտիկ արա, ես փող-զադ չունեմ,— կատաղության դողը բռնած ասաց Անտոնը։
— Աստոծ-մաստոծ չեմ ճանաչում, շորերդ հանի,— հրամայեց Սոլոմոնը։
Անտոնը հանկարծ հիշեց Արսենից վերցրած թուղթը։ «Բա որ բռնվի՞»,— միտք արավ նա։ Ու մինչդեռ Սոլոմոնը մութ անկյունում շուռ էր տալիս ցորենի կոտը, Անտոնն հանեց
- ↑ Այրի։