Այս էջը հաստատված է
VII

Մութն էր արդեն։ Օրվա անցուդարձից շշմած, Անտոնը գլուխը թափահարելով՝ բուխարու կրակն իրար էր անում, որ տաքանա, երբ ջաղացի դուռը ճռռաց։ Անտոնը ետ նայեց ու տեսավ, որ ներս մտնողն իրենց գյուղացի Ավետիսն է։

— Բարի իրիկուն, Անտոն ապեր,— ողջունեց Ավետիսն ու մոտեցավ նոր վառվող կրակին։

— Բարու տեր ըլես, Ավետիս ջան, խեր ըլի, ի՞նչ կա էս մթանը, որ ջաղացն ես եկել։

— Ղարավուլ եմ, չէ՛, ղարավուլապետ եմ,— քմծիծաղով պատասխանեց Ավետիսը։— էսա մորուքս չալած մարդ եմ, Անտոն ապեր, համա ո՛չ էս ղայդի կառավարութին եմ տեսել, ո՛չ էլ էս ղայդի կառավարիչներ։ Անտեր Նիկոլայն ինչքան էլ փիսն էր, էլի մի բանի նման էր. օրենք կար, դիվան կար, քյոխվա-սուդյա կար, մեծ ու պստիկ կար, ծուռ ու դուզ էր ջոկվում։ Հիմի էս անտեր երկիրը թամամ դյարա բյագլիկ[1] ա դառել, տեղիցը վեր կենողն իրեն աշխարհի տեր ա համարում։

— Ի՞նչ կա որ, Ավետիս ջան, թազա բա՞ն կա...

— Էլ ըլի՞... Գեղը որցակի են բարձել[2]։ Դու հո գիտես, ես աշխարհ տեսած մարդ եմ, Փոյլվի[3] կարմունջը շինելիս, ես փետի մեծ փոդրաթ ունեի ձեռիս, հետո Գյանջա գնացի, սուդի չլեն Մոլոսկովի տանը ծառայել եմ։ Դիվանը որ գեղն էր գալի, մենակ ես ի, որ ռսերեն ի գիտում, ինձ ին կանչում, որ պրիստավի հետ զրից անեմ։ Վրացերեն գիտենալս էլ, դե աշխարհին ա հայտնի, Աղստափի վագզալի բուֆետչիկ Իլիկոն ինձ ախպոր չափ սիրում էր, էնքան իրար հետ որս ենք արել, որ էլ Ղազախի մահլումը կուրդղելի[4] չէր

  1. Դյարա բյագլիկ — թուրքերեն դյարա (ձոր) և բյագլիկ (բեգ), բեգություն — բառերից է կազմված, որի իմաստը մոտավորապես այն է, թե «ձորի իշխանություն» — վայրի իշխանություն է։
  2. Գեղը որցակի են բարձել — ժողովուրդը գործ է ածում այն իմաստով, թե գյուղը քանդել, ավերել են, որ եթե մնացածը բարձես մի աքլորի, կտանի։ Այսինքն՝ գյուղը դարձել է մի աքլորի բեռ։
  3. Փոյլի — կայարան, գտնվում է Թբիլիսի — Բաքու գծի վրա։
  4. Կուրդղելի – վրացերեն նապաստակ։