Այս էջը հաստատված է

տվեց, քյոխվին կհամոզեր, թե Կիկոսն է սպանել, ու իրեն Սիբիր կքշեին... Բայց հիմի իր բախտից Ալեքը սաղ էր։ Նա դեռ խելքը գլուխն էր հավաքում, թե հարցնի Ալեքի հալը, երբ մի «խումբ» թուրքերեն գոռաց.

— Ձա՛յնդ, լիրբ անամոթ, հիմի էլ հայերեն կխոսի, որ մեզ խաբի:

Ալեքը նորից հուսահատ ճչաց.

— Կիկոս ջան, քոմագ արա, ինձ սպանեցին։

— Արա՛ Ալեք, էդ դո՞ւ ե՜ս... — ծոր տվեց Կիկոսը։

— Հա՛ , քե մատաղ, Կիկոս ջա՛ն, դրանց ասա, որ թուրք չեմ։

— Արա՛ Ալեք, մեռա՞ծ չե՜ս...

— Չէ՛, սաղ եմ, սաղ եմ, քե մատաղ, բա մեռելը կխոսա՞...

— Արա՛, գյուլլեն դիպա՞վ ո՜չ...

— Ձա՛յնդ կտրե, շուն շանորդի, ի՞նչ կխոսիս թուրքին հետ: Կճանչնա՞ս ինձի, կտոր-կտոր կընեմ քեզի... — գոռաց խանչալ հանողը ու, դառնալով Ալեքին, վրա պրծավ այժմ արդեն հայերեն.

— Հրացանդ քցե։

Ալեքը, որ գյուղի «սուրհանդակն» էր, մի քիչ հասկանում էր «խումբերի» լեզուն։ Նա հրացանը շպրտեց, որից հետո «խումբերը» մոտեցան սփրթնած Ալեքին։

— Ե՛լ,— գոչեց մեկն ու հրացանի կոթով ամուր հրեց Ալեքի կողքին։

Ալեքը դողդողալով վեր կացավ ու կապտած շրթունքները հազիվ իրար տալով ծվաց.

— Ղուրբան եմ ձեզ, ինձ սպանիլ մի, Հազրո ջան, բա ճնանչում չե՞ք ինձ, Ալեքն եմ, Ալեքը, սուրհանդակ Ալեքը...

«Խումբերը» հայհոյանքի տարափ թափեցին Ալեքի գլխին ու կատաղած նրա ու Կիկոսի վրա, առաջ արին երկուսին էլ դեպի գյուղը, որ խմբապետը հարցաքննի, թե ինչից է աոաջացել և որտեղից՝ հրացանի պայթյունը։

Գյուղը, որ հանգիստ վիճակում էր, մին էլ էն տեսավ, իրիկնադեմին 5—6 ձիավոր «խումբ» շրջապատած մի էշ,մի Կիկոս, մին էլ մի ծվծվան Ալեք ներս մտան գյուղի ներքի ծայրից։ Գյուղում մի շնահաչոց ու երեխանց աղմուկ-շամաթա