մինի ձեռին չաքուչ, մանգաղով գեղի հարուստներին հնձում են, չաքուչով էլ Մանթաշովի պես բանվորների արին-քրտինքը լափողների գլխին ծեփում... Լավ մտիկ, տե՛ս ինչ տղա ա, սրա պես հարիր հազարներ կան, մենակ չի։
— Էն թուղթը գրողը դո՞ւ ես,— անվստահ ձայնով ու տարակուսած հարցրեց Միդին։
— Մենակ ես չեմ, ընկեր, մի քանի հոգով ենք գրել, մենք մենակ մի հոգով գործ չենք բռնում, ամեն բան խորհուրդով ենք անում,— պատասխանեց Արսենը։
— Դրա համար էլ ասած ա՝ խորհրդային իշխանություն, խորհրդային կառավարություն,— վրա բերեց Կուպրը, ավելացնելով.
Գեղացի ու բանվորների,
Հարուստների հոգին հանող—
— Վա՛յ, մեռնես ոչ դու, մեռնես, ա՛ Կուպր բեդասլ, շաշ տեղովդ սաղ խալխին կշաշացնես,— ծիծաղելով ասաց Անտոնը։
— Բա հիմի մեր անելիքն ի՞նչ պտի ըլիլ,— հարցրեց Չատին։
— Հա՛, լավ ա ասում Չատին, մենք ի՞նչ պտենք անիլ,— վրա բերեց Միդին։
— Առաջինը, ընկերնե՛ր, ինչ որ ընկեր Վարթևանն ասեց, դուք համաձայնեցիք, էդ դուրս եկավ մի տեսակ զոռով բան, մենք էդպես ոչ մի մարդու մեր շարքերը չենք ընդունում, դուք պետք է լավ սովորեք, լավ հասկանաք մեր գործի էությունը, պետք է ձեր մեջ ոչ մի կասկած չլինի, որ մեր, ուրեմն և ձեր արածը ճշմարիտ է, ուղիղ։ Դուք պետք է համոզված լինեք, որ բոլշևիկները իսկապես մտածում են չքավոր գյուղացու և բանվորների մասին, ինչ ազգի էլ պատկանելիս լինեն նրանք, սա մեր հիմնական ծրագիրն է։ Եթե դուք էս բանին սիրով, հոժար կամքով, ձեր սեփական համոզմունքով չեք կպչի, մենք վախեցնելով կամ ստիպելով ոչ ոքի չենք ընդունի։
— էդ ոչինչ, Արսեն ախպեր,— ընդհատեց Միդին,—