Չատին, ինչեր Է արել Կուպրը, ինչ ժողովներ եք ունեցել ջաղացում, ինչ եք որոշել, ովքեր են եղել այն բոլշևիկները, որոնք եկել են ձեզ մոտ, մի խոսքով այն ամեն անցուդարձը, որ տեղի է ունեցել այս կարճ ժամանակամիջոցում։
— Ձեր խոնարհ ծառան եմ, ինչ ուզում եք արեք, բանտ եք ասում, պատրաստ եմ, բանտը իմ ջաղացից ավելի լավ կըլի իմ հաշվով, ես ոչ մի բան ո′չ տեսել եմ, ո՛չ լսել։
— Ուրեմն հրաժարվո՞ւմ եք։
— Հա՛, աղա ջան, սուտ խոսելուց հրաժարվում եմ, ինչպես հրամայեցիր։
Դուրսն իրարանցում ընկավ։
«Կո՜ւպրը, Կո՜ւպրը... Կուպրին բռնել, բերում են...»։
Իրոք որ Երկու զինվոր Կուպրին առաջ արած, բերում էին, իսկ նա պարում էր ու երգում։
Խմբապետն ու Սոլոմոնը դարս եկան պատշգամբ։
Կուպրը դռան առաջի հրապարակը հասնելով սկսեց իր պարն ու երգը։
Կողքս թքով ծակել են,
Իրանք գինին լակել են,
Եթիմ Կուպրին թակել են։
— Վերև բերեք դրան,— հրամայեց խմբապետը։
Իրար վրա թափված ամբոխի միջից Կուպրին հազիվ վեր հանեցին։ Կուպրը նկատելով Անտոնին, բացականչեց.
— Վա՜հ, Անտոն բիձա, դա էլ էստե՞ղ... ղոնախլուղ ա, ինչ ա՞...
— Մի՛ խոսիր դրա հետ,— հրամայեց խմբապետը։ —Ասա, որտե՞ղ բռնեցիք դրան,— դարձավ նա բերող զինվորներին։
— Տրեխները հանում էր, թե գետն անցնի, վրա հասանք ու բռնեցինք։
— ճի՞շտ է,— հարցրեց խմբապետը։
— Հրաման քեզ, աղա ջան, դրուստ ա, համա ես ուզում էի շորերս հանեմ, որ գետումը լողանամ։
— Էս ցրտի՞ն...
— Ի՞նչ ցուրտ, Կուպրի համար ցուրտն ու տաքը մեկ ա