Այս էջը հաստատված է

հարցուփորձին Անտոնը կցկտուր պատասխաններ էր տալիս միայն։

— Ամեն բան ձեր մեծավորին ասել, պրծել եմ, գնացեք նրանից իմացեք, թե ես ով եմ, ինչ մարդ եմ, ինչ գործի տերեմ,— ասաց Անտոնը և ճամփան շարունակեց, երբ լրաբերը հայտնեց, թե իրոք Անտոնը փախստական չի։ Գյուղից դուրս գալիս Անտոնի համագյուղացին կամաց մի բան միայն շշնջաց նրա ականջին.

— Վախիլ մի, սրանց ժամանակը կարճ ա, հրես կսրբենք, սրանցից էլ կազատվենք...

XIII

Լուսը բացվելուն պես Անտոնը ջաղացը մաքրեց, կանոնավորեց։ Սոլոմոնը մարդ էր ուղարկել, որ այգում պահած գինին տեղափոխեն։ Թեև գյուղացիները մի քանի անգամ առաջարկեցին Անտոնին գինի վերցնել, բայց նա կտրականապես մերժեց և նույնիսկ ընդհատեց նրանց հետ ամեն մի խոսակցության։ Կեսօրին մոտ, երբ գինի տեղափոխողները հեռացան, վերջացնելով իրենց գործը, դիմացի սարալանջից մի մարդ իջավ ցած, ընկավ ճանապարհը և խուրջինն ուսից ուս գցելով քայլերն ուղղեց դեպի ջաղաց։ Սա մի սովորական գյուղացի էր, մոտակա գյուղից։ Ջաղաց մտնելուն պես, խուրջինը ցած դրեց, բարևեց Անտոնին ու ասաց.

— Շատ վռազ եմ, Անտոն բիձա, աղունս ձեռաց աղա, ետ գնամ։

— Աչքիս վրա, ախպեր ջան, անունդ ինձ բախշես...

— Անունս Միկիչ ա, ջաղացի ջուրը կապի, ես աղունք վրեն կածեմ, հետո կխոսանք։

Անտոնը դուրս եկավ, ջաղացի ջուրը կապեց ու աչքը ման ածեց դես-դեն, ստուգելու համար, թե ջաղացի չորս բոլորը հո կասկածելի մարդ չի երևում։

— Կուպրը փախավ Ադրբեջան, տղերանց մոտ,— ասաց Միկիչը, հենց որ Անտոնը ներս մտավ,— ես Արմենի խմբիցն եմ. ամեն բան գիդաս, պատմելն ավելորդ ա. ջաղացդ կասկածի տակ ա, բայց ինչ էլ որ ըլի, զենք ենք բերելու, սա մեր պահեստատեղին ա։ Էս գիշեր ներքի հանդումը մենք մի