Այս էջը հաստատված է

թե ինչ ա մի բուդալա գյադա, ով գիդա, լապստրակի վրա կրակ ա տվել...

— Լապստրակ զադ չկա, իսկի թվանք էլ չի տրաքել, իրանք իրանց վախից գոռգոռացել են, միթամ թե շատ լավ դիրքապահ են մեր գեղացոնց էլ հավան չեն, անպատճառ ղարավուլը խումբի տղա պետք ա ըլի...

— Տեսար ո՞նց էր լեզու առած դակլադ անում էն մինը... ասում ա՝ «վալլա′ տաջիկ էր...»։

— Տաջիկ-մաջիկ չկա, իրան ձեռքի թվանքն էր տրաքել...

— Ղորթ, տենա՜ս...

— Հաստատ բան եմ ասում քեզ։

— Արա՛, մի ինձ ասա տենամ, թե դրանք բա ո՞նց են կռիվ արել, Սասունն ու Զեյթունն իրար խառնել, է՜...

— «Մի հայը տասը տաճկի դեմ կկռվի առյուծի պես»,—ասել են դաշնակ խմբապետները, տղերանցը սարսաղացրել գցել են սար ու ձոր, վերջն էլ...

— Վերջն էլ ինչ որ հայ կար վերջացրին Սասունում էլ, Զեյթունում էլ, ու ես ինչ գիդամ...

— Սաղ Տաճկահայաստան ասա ու պրծի, էլի...

— Հա′, հա՛, հա′ ...Լավ են սկսել, ես ու իմ հոր հոգին, Տաճկաստանից մաքրել են հայերին, հիմի էլ էստեղից են մաքրազարդելու...

— Էստեղ էլ հո տաճիկ չկա։

— Տաճիկ չկա համա բոլշևիկ կա։

— Խի բոլշևիկը տաճի՞կ ա...

— Բա չիմացա՞ր, որ ասեց «վալլա, տաճի՜կ էր»...

— Էտպես ա, ով դաշնակ չի, դաշնակին հակառակ ա, տաճիկ ա։

— Հիմի ասենք, թե ես հակառակ եմ, ուրեմն քու ասելով տաճի՞կ եմ։

— Տաճիկ ես, բա՜ս, պերվի սորտի, տաճիկ։

— Դու մի ինձ էն ասա, թե էս խառն օրերը, էս ղալմաղալներն ու կռիվները, էս տաճիկն ու հայը, էս վրացին ու քուրդը, էս ե՞րբ ա վերջանալու, ե՞րբ...

— Կոմիտեն ասում ա, էսա մեր Հայաստանի մեջ ապրող թուրքերին վերջ ենք տալի, պրծանք, էս մին, բոլշևիկներին