Էլ կոտորելու ենք, էս երկու, Հայաստանն էլ մեծացնելու ենք, էս իրեք, գնալու ենք հասնենք մինչև Ամերիկա, էս էլ չորս, սաղ աշխարհի տերն ենք դառնալու, էս էլ հինգը...
— Յավա՚շ, յավա′շ... Հայոց թագավոր ենք շինելու, էս էլ վեց...
— Ես ու դու էլ նամեսնիկ ենք դառնալու, էս էլ օխտը...
— Հա′, հա′, հա′... Աշխարհիս երեսին ինչքան մարդ կա, դիփ ճանճեր են, հայերս էլ ծիծեռնակ ու ճանճակուլի ղուշ, թռչելու ենք ու կուլ տանք...
— Չէ′, չէ′, դիփ մորմոնջ* են, մենք էլ արջ, տրորելու ենք, վերջ տանք...
— Ո՞վ կարա մեր զարիբին դիմանա, փորներս սոված, լաշներս տկլոր, ջանից ու հարաքյաթից ընկած...
— Համա որ մին փչենք, բոլշևիկը բմբուլի պես երկինք ա թռչելու...
— Մենք սոված ենք, համա խմբի տղերքը հրեն կուշտ են, ամեն օր ամեն գեղում է՛ն պակասը չորս-հինգ կով են մորթում նրանց համար, ո՞ւմ ինչ վեջն ա, թե քյասիբ մարդու թաց ու ցամաքը կտրում ա...
— Ձենդ կտրի՛, հակառակ խոսալ մի, մարդիկ ազգ են ազատում։
— Դրուստ ա, ազգն ազատում են էս աշխարհի տանջանքից, դու մի տես թե էն աշխարհումը ոնց ենք հայր Աբրահամի գոգումը լվլվալու, է՜...
— Տղե′րք, եկեք բունտ սարքենք։
— Լավ ես ասում, համա մինն իծի պես դբա քարերն ավազ տալի, մինը գոմշի պես դբա ցեխը, ո՞նց բունտ սարքենք, միաբանութին կա, որ բունտ սարքե՞ս...
— Բա հմի ո՞նց պտի ըլիլ մեր բանը։
— Ձեններդ կտրեցեք, հրեն խմբի տղերքը գալիս են։
— Չէ՜, է՜, չէ մի ասա տենամ ո՞նց ա վերջանալու...
— Ձենդ կտրի′, էդ բոլշևիկը գիդա, նրա գործն ա, նա վերջ կտաճ։
— Եկեք գնանք բոլշևիկի կուշտը։
— Ջափա մի քաշիլ, հրես ինքը կգա։
- Մրջյուն։