― Ս-ս՜ս՜...
Մեծ ժայռի տակ մի գերեզման է փորված։ Սոլոմոնին առաջարկեցին նստել գերեզմանի ափին։
― Ախր ի՞նչ եմ արել... Վա՜յ, ձեզ մատաղ...
— Ձա՛յնդ։
Սողոմոնը լռեց։
— Դե՛, բիձա՛, առ էս ատրճանակը։
Անտոնը վերցրեց ատրճանակը։ Ձեռքը դողում է։
- Ի՞նչ անեմ։
Սոլոմոնը ձայնից ճանաչեց Անտոնին։
― Վա՜յ, ― տոն ջա՛ն, քե մատաղ, ես քու շունն եմ, տունս էլ քեզ, կարողությունս էլ քեզ, ես կդառնամ քո ջաղացպանը, երեխանցս եթիմ մի թողնիլ...
― Դե՛, շո՛ւտ,― հրամայեց պարտիզանը։
Անտոնը մեկնեց ատրճան― ը, բայց ձեռն այնպես ամուր դողաց, որ ատրճանակը ցած ընկավ, պարտիզանն անմիջապես բարձրացրեց ատրճանակը, Անտոնին տարավ մի կողմ․
― Ի՞նչ ես անում, բիձա, հանա՞ք է, թե մասխարություն...
― Ձեզ մատաղ, ի՛նչ ուզում եք դուք արեք, ես կարալ չեմ մարդ― պանեմ... Եկեք էս անգամ բախշեցեք, մեղք ա..․
― Դե՛, լա՛վ, հեռու կանգնիր։
Անտոնը հեռացավ, նրան թվաց, ― վերևի սարն իր ամբողջ ծանրությամբ ճնշում է իրեն և ուր որ է կճխլի, փոշի կդարձնի։
Երկու խուլ պայթյուն։
Պարտիզանները եկան։ Ուր որ է հիմա կլուսանա։ Անտոնը մեքենայորեն հետևեց նրանց։ Երբ գյուղի ծայրին հասան, Անտոնը ետ նայեց ու հարցրեց պարտիզաններից մեկին.
― Ի՞նչ արիք։
― Ուղարկեցինք իր պապի ծոցը։
― Հիմի Սոլոմոնն էլ կա ո՞չ...― պարտիզանները նայեցին իրար, ― ապա շփոթված ծերունուն ու քմծիծաղեցին։
Անտոնը ծռեց ճամփան, որ բաժանվի։
― Ո՞ւր, բիձա։
― Գնում եմ ջաղաց։