Այս էջը հաստատված է

Բաժանվեցին։

Գնում է Անտոնը գլուխը կախ, մտաբերում է Սոլոմոնի անօրեն արարքները, զայրանում, բորբոքվում է նրա դեմ, բայց չի կարողանամ հասկանալ, թե ինչու ինքը չկարողացավ «գեղը գելի պես վեր կոխած լափող» էն գազանին սպանել...

Անտոնը հասավ ջաղաց ու դուռը բանալիս խոր շունչ քաշեց, ասաց.

- Հա՜... հիմի կհավատամ, որ աշխարհքը կխաղաղվի...

Հեռու հորիզոնի վրա կարծես մեկը ետ քաշեց կրակի անթեղը։ Օրը բացվում էր։