Այս էջը հաստատված է

— Հողեմ էս կառավարության գլուխը. հողե՛մ. հլա, մտիկ, խմբերն եկել են մեր տներումը նստել, մեր կնանոց ծոցը մտել, մթամ թե թիկունքը պահում են, մեզ ղրկել են դիրքերը, էդ հերիք չի, էս խեղճ ու կրակ, աչքերը քոռ Կիկոսին էլ են կռիվ քշել։ Սա կռիվ անող ա՞...

— Բա որ քեզ ասում եմ՝ էս բանը բանի նման չի, իշիցը ձի չի ծնվիլ, հավից՝ արծիվ, չես հավատում... Մի կառավարության կռվողը որ Կիկոսն ըլի, նրա բանն էլ ըսենց կըլի, էլի ...

— Տո՛, մարդ հարցնող ըլի, թե ախր ում դեմն ես կռվում, է՜, ո՞ւմ դեմը... ռուսի ղոշունի առաջ մարդ կդիմանա...

— Իմացա՞ր էսօր ինչ էին բղավում դիրքերից, ասում ա՛ «տավարիշչ նի ստելյալ, սերովնա պրիդյոմ»։

— Ես նրա «պրիդյոմին» մատաղ, դե՛ գա, էլի՛, էլ ո՞ւմ ճամփեն ա պահում...

— Արա՛, տենում չե՞ս, իսկի կռիվը կռվի նման չի... ուզում չեն թե կոտորեն, կասես խաղ են անում, խա՛ղ... Նրանք որ ուզեն, մի սհաթում դիփ քարուքանդ կանեն, մի՞տդ ա, Ավստրի գրանիցում էն ինչ էին անում։ Համա մեզ դուշմանի տեղ չեն դնում. ուզում են խաղաղ վերջանա, որ մարդ չփչանա։

— Բա ճամփե՞քը խի չեն բաց անում, ճամփեքը...

— Ո՞նց չեն բաց անում, նրանք էս մեր կառավարությանն ասում են՝ թող երկիրը սավետական դառնա, ճամփեքը բաց անենք, էդ խալխը մի ազատ շունչ քաշի, սրանք էլ համաձայն չեն. էս կռիվն էլ զոռով ստեղծել են, միթամ իրանք մնան էս երկրի տերը, ու մենք էլ էսպես տանջվենք...

— Ընչի՞, էս կառավարությունը չի հասկանո՞ւմ, թե ժողովրդի թշնամին ա...

— Շատ լավ ա հասկանում, համա էն էլ ա լավ հասկանում, որ նրանք եկան թե չէ՝ իրենք թռչելու են իրանց փափուկ տեղերից։ Տեսնում չե՞ս, ոնց են էլի հին աղալարները լեզու առել ու մեր վզին նստել... Ոչով չի ուզում ո՛չ իրան ունեցած հողիցը զրկվի, ո՛չ էլ դովլաթից, ջհանդամը թե խեղճ, քյասիբ խալխը կկոտորվի...

— Հիմի քու ասելով նրանց սավետի վախտն ըսենց չի