ջղայնացած, Կիկոսի գլխարկը թափահարում էր ու գոռում, որ լռեն, բայց լսո՞ղն ով էր... Մեծ ու փոքր խառնվել էին իրար։ Սպան օգնության կանչեց իր ոտները, որոնք տաբուրետի մեջքին ամուր հարվածում էին ու է՛լ ավելի ճռճռացնում։ Մին էլ հանկարծ տաբուրետը՝ չդիմանալով հարվածներին ու ծանրությանը, ծռվեց, ու սպան, հավասարակշասթյունը կորցնելով, ընկավ, որն աոաջ բերեց մի դիվային քրքիջ, իսկ ծերունիներից մեկը, որ ոչինչ չէր հասկացել սպայի ամբողջ ճառից, բացականչեց.
— Բո՛լ ա, բո՛լ ա, ափիցար աղա, լավ բոլ քարոզ տվիր, շատ ապրես...
Սպան զայրացած հրամայեց զինվորներին, որ ուժով ցրեն ամբոխին, իսկ ինքը, խայտառակությունից ազատվելու համար, բարձրացավ իր գրասենյակը, այնքան շփոթված, որ չնկատեց, ձախ ձեռքին ամուր բռնած տանում էր Կիկոսի գլխարկը։
Խալխը շրջապատել էր Կիկոսին ու ամեն մեկը մի հարց էր տալիս։ Կիկոսը երբեք այդպես մեծ ուշադրության չէր արժանացել խալխի կողմից։ Նա էնքան շշկլվեր էր, որ չէր իմանում որին լսի, որին պատասխանի։
Կինը խալխի մեջը ճեղքելով հազիվ հասավ նրան, իսկ Ունանը դառնալով խալխին ասաց.
— Խեղճ մարդն երկու օր ա մանանա չի դրել բերանը. թողեք տուն տանեմ, մի քիչ խելքը գլուխը գա, եննա կգա, շատ կխոսեք։
Ունանն ու իր քույրը Կիկոսի թևերը մտած առաջ անցան, իսկ խալխը նրանց ետևից մեղվի ձագի նման պտույտ անելով ա աղմկելով գնաց մինչև Կիկոսի տան դուռը։
Կիկոսը, երբ ոտը տան շեմքից ներս դրեց, միանգամայն ուրախ ու ապահով, լեզուն բացվեց ու դառնալով Ունանին, հարցրեց.
— Ունան ջան, երեկ իրիկուն որ եկանք, էշս ի՞նչ էլավ...
Երկու օր գյուղը դրմբում էր։ «Բալշևիկ Կիկոսի» նոր, պոպոզավոր գլխարկը հագցրել էին մի երկար ձողի ծայր ու ցուցադրել, որ ամեն մարդ թամաշա անի։ Ու գլխարկը թևերը