հրեշտակ, ձեր առաջը խունկ ու մոմ կվառեմ... Ի՞նչ կասեք, ա խալխ,— դիմեց ծերունին խմբված հասարակությանը։
— Դրո՛ւստ ա, ղո՛րթ ա, էդ ենք ուզում,— ձայն տվին ամեն կողմից.— Արություն ապերը դրուստ ա խոսում, նրա ասածն ա...
Ծերունին ոգևորված, թափ տվեց չիբուխը, ապա թամբաքուի քիսան թափահարելով՝ սկսեց լցնել, շարունակելով.
— Էդ մին։ Գլխացավանք չըլի, բալա ջան, ցավ շատ ունենք, օխտն օր պատմեմ, հատնիլ չի, համա մինն էլ ասեմ ու պրծնեմ։
— Ասա՛, հայրի՛կ, ասա՛, մենք էլ հենց էդ ենք ուզում, որ ամեն բան իմանանք, գուցե մի ճար գտնենք,— ասաց շտաբի պետն ու գլուխը կախ ականջ դրեց։
— Մեր մի ցավն էլ էն ա, որ... հրես տեսնում ես էս իգիթ տղին, հրես որ կողքիս նստած, կուռը կտրած ու առանց մի ոտի... Սա մի ասլանի բերան ճղող մարդ էր, օխտը հարամու դեմ գնացող. հիմի եսիր ա դառել, ոտը կոտրած ճուտի պես եսիր։ Օխտը տան ումուդը, հիմի ինքն ա ուրիշի ձեռին մտիկ տալի։ Է՛հ, քանի-քանի դրա պեսերը կան... Հա՛, խոսքիս քամակին մտիկ։ Մի խի՞ չես հարցնում, թե ինչիցն ա ըսենց ելել... էս մեր հայոց թագավորությունը որ եկավ, կգիդենաս, էդ թագավորության հետ էլ թուրքի ու հայի մեջ կռիվ ընկավ։ Եկան թե՝ ով նամուս ունի ու գլխին փափախ ա ծածկում, թող կռիվ դուս գա թուրքերի դեմ ու ճամփեքը բաց անի մինչի վազգալ։ Դե գիդաս էլի, դու էլ ես ջահել, կհասկանաս։ Ջահել տղեն, որ թուր ու թվանքը կապում ա, ձին նստում, հենց ա գիդում, թե սաղ աշխարհն իրանն ա, մարդիկ էլ ճանճեր են իր առաջ։ Էդպես էլ մեր ջահելները, նրանց մեջ էլ գլխավորը սա։ Գնացին, վրա տվին, մի գեղ էլ վառեցին, ապրանքն ու հացն էլ թալանեցին, բերին, «խումբերը» տարան, ինչ արին-չարին՝ գիդեմ ոչ, վերջն են դուս եկավ, որ սա ըսհենց էս օրն ընկավ, սրա պես էլ շատերը։ Ծամփեքն էլ բացվելու տեղ, հենց պինդ փակվեցին, ոնց որ օխտն երկաթի դուռ ու կողպեք ըլեն վրեն դրած։ Հիմի խոսքս ըտեղ ա գալի թե... էդ մեր տեսած ճամփեն բաց եք անելու, թե՞ մի թազա կռիվ էլ նոր պտեք սարքիլ.. Մենք որ կանք, իրարով ապրող մարդ ենք,