կայարան, Ղազախի թուրքերի միջով, միանգամայն աներկյուղ են ու ապահով։ Գնացողները նույն երեկոյան վերադարձան պատմելով, թե ամեն բան խաղաղ ու հանգիստ է, ասելով, թե՝ «Ուզում ես գլխիդ մի սինի ոսկի դի ու ազատ-համարձակ մեն-մենակ գնա, իսկի մոտ եկող ու ասող էլ չի ըլի, թե աչքիդ վերևը սև ունք կա»։
Ամբողջ շրջանում կռիվները դադարել էին, երկիրը դարձել էր խորհրդային, միայն լուր կար, թե Զանգեզուրում դեռ կռիվներ կան, թե «խումբերը» էն սարերում դիրք են բռնել և ուզում են իրենք ժողովրդի գլխին նստած մնան։
Իշխանությունը տեղերում ամրանում էր, կառավարությունը հայտարարել էր, թե՝ «Ով որ սխալվել ա, դուզ ճամփից ծռվել, խալխին վնաս տվել ու հիմի փոշմանել ա իր արարքից և ուզում ա իր տուն գա, իր հալալ աշխատանքին կենա, կառավարությունը նրան ներում ա»։ Էսպես էր ձևակերպում գյուղացին խորհրդային իշխանության հայտարարած ամնիստիան կամ ինչպես ասում էին «մանիֆեստը» և ավելացնում, որ «շատ մեծահոգի կառավարություն ա»։
Փախածներից ու մոլորվածներից շատերը վերադարձան, որոնցից մի քանիսը դեռ թերահավատությամբ էին վերաբերվում դեպի խորհրդային իշխանության հաստատ մնալը, բայց վախենում էին այդ մասին բացարձակ խոսել։ Դրանք գյուղի նախկին տերերն էին, «ջոկ-ջոկ գռփող, մեկ տեղ ուտողները», որոնք խոսքը տեղը եկած միջոցին իրար ականջի փսփսում էին. «Թագավորի թախտից ընկնելու օրից քանի-քանիսն են եկել ու գնացել. սրանք էլ երկար չեն մնա»։
Բայց հակառակ նրանց կամքին ու ցանկությանը, խորհրդային իշխանությունն օրըստօրե ավելի էր արմատները խոր ձգում, ժողովրդին վստահություն ու հավատ ներշնչում։ Խալխը լավ էր ճանաչում էդ «ատամները հանած գելերին», և նրանց նոր անուն էր դրել՝ կոնտրիկ[1] կամ հակա։
Էդ կոնտրիկները երբեմն միայն ձայն էին բարձրացնում, եթե հարցը վերաբերում էր կրոնին կամ մկրտության, ամուսնության և թաղման ծեսերին։ «Պապական օրենքը
- ↑ Կոնտրռևոլյուցիա բառի կրճատումն է: