Այս էջը հաստատված է

ոտնատակ են տալիս», ասում էին նրանք, «մեռոնն ու սուրբ խաչը անպատիվ են անում»... Եվ այս ձևի աղմուկը ավելի մեծացավ, երբ մի քանի ամսում կազմակերպված կոմերիտմիությունը գրավեց եկեղեցին, վրայի խաչը հանեց, տեղը մի փոքրիկ կարմիր դրոշակ դրեց ու սկսեց իր ժողովները այնտեղ անել, ուր և հիմնեց մի փոքրիկ գյուղական խրճիթ-ընթերցարան։

Էդ օրերին էր, որ Կիկոսը բանից բեխաբար, ուզեց մի մատաղ մորթի ժամի դռանը և պատարագ անել տա իր մեռած պապերի ու հորն ու մոր հոգու փրկության համար, երբ մին էլ եկեղեցու մոտից անցնելիս լսեց, թե ինչպես երեկոյան ժամերգության տեղ կոմսոմոլի երգն է հնչում եկեղեցու ներսում։ Տերտերն էլ ինչ աոաջի օրը, երբ «պոպոզավորները» եկան, փախել էր ու դեռ չէր վերադարձել։

Կիկոսը միտք արավ, միտք ու բան չհասկացավ էս փոփոխությունից։— Հալբա՜թ,— վճռեց նա,— աստծուն էլ են թագավորի պես իրան թախտիցը վեր գցել, էլի՛, որ ժամն էս օրին ա... թե չէ գլխներին կրակ վեր կածեր...»։ Էս մտքի մեջ էր, որ առաջը ցցվեց ժամկոչ Եփրեմը ու դառնալով Կիկոսին, թե՝

- Կիկո՞ս, հը՜... Միտք ես անում, թե ես ոնց էն ժամը և-ևս արե՞լ... Սաղ աշխարհը քանդեցին, քանդեցին... Ես, ջինդար Սողոմոնն ու սուդյա Գալուստը ժողով ենք արել, ուզում ենք մի և-ևս գրենք, որ կառավարությունը էս մեր ժամը և-ևս անի. ինչ որ հավատացյալ կա հալա աստծու ճամփիցը չելած, պետք ա էդ թուղթը և-ևս անի, ստորագրի, թե չէ մեր մեռելները էն աշխարհում կրակի միջին և-ևս կըլեն, մեր հանդերն էլ կարկուտը կգա և-ևս կանի... Արի գնանք սուդյա Գալուստի տուն, նա շատ բան և-ևս կանի, կպատմի սրանց անօրինությունների մասին։ Դու էլ... նավակատիկ ա գալի, մարդ պետք ա իր մեռելների համար և-ևս անի, էս ժամի դռանը չըլի, հրեն թող էն ավագ–սուրբ նշան խաչն ըլի. մատաղդ ընդեղ և-ևս արա, մենք կգանք, և-ևս կանենք։

— Յանի՜... խնամի Եփրեմ, — ծոր տվեց Կիկոսը, — ասում ես գամ, թե ի՞նչ անեմ. թուղթ եք գրում, գրեցեք. մի քանի հետ ես թղթի տակ ձեռք եմ քաշել, որ հիմի ձեռք