Այս էջը հաստատված է

եմ բան հասկացնեմ, էլի՜։ Ոնց որ Կիկոս աշխարհ ես եկել, ընենց էլ Կիկոս գնալու ես, էս աշխարհից բեխաբար։ Ես «կին-բաժին» եմ դառել, տղես էլ կոմսոմոլ, դե գնա հենց քու էշի հետ զրից արա։

Կիկոսն էս ամենը լուռ ու մունջ լսում էր, առաջը դրած հաց ու պանիրը ծամելով, որը վերջացնելուց հետո կնոջը թե՝

— Է՛, ա՛ կնիկ, կնիկ ես, էլի՛, քեզ ի՞նչ ասեմ, սարսաղ–սարսաղ դուս ես տալի, բա հերո՞ւ խի չէիր ըտհենց խոսում, ժամումը մոմը ջուխտ-ջուխտ իր վառում, մատաղն էլ քու ձեռով բաժանում, հիմի եկել ես թե՝ աստոծ չկա։ Մի հալա և-ևս Եփրեմին էլ հարցրու, է՜... Համա ինձ ինչ, ես կռվի հետ դավի չունեմ. կասեն՝ աստոծ կա, ժամ գնա, կգնամ, կասեն՝ էլ աստոծ չկա, ժամիցդ դուս արի, հիմի էլ դուս կգամ, մենակ թե գլուխս թակեն ոչ, էշս էլ ձեռիցս առնեն ոչ...

Ճիշտ է, Կիկոսը էդպես պատասխան տվեց կնոջը, բայց սաղ գիշեր միտք էր անում էդ մասին ու չէր կարողանում մի եզրակացության գալ, թե առանց աստծու աշխարհիս բանը ոնց ա շուռ գալու։

Իսկ մյուս օրը հանդում, ազատ ժամին մոտենում էր էշին ու աստծու գոյության ու չգոյության մասին հետը զրույց անում, ասելով.

— Հիմի, էշ ջան, ես քու տերն եմ, ասենք քու աստոծը, ես որ ըլեմ ոչ, բա քեզ ո՞վ կպահի, էս ձորի, էս քոլի միջին գելերը կգան ու քեզ կուտեն, էլի՛, հը՛, դրուստ չեմ ասո՞ւմ... Հալբաթ որ դրուստ եմ ասում, համա որ աստծու տունը ձեռիցը խլել են, նա խի՞ չի երկնքիցը կրակ թափում խլողների գլխին, հը՞, բալքի մե՞ռել ա... Բա աստոծ կմեռնի՞...Հը՛, էշ ջան, դե մի ջուղաբ տա, էլի, վա՜յ քու տերը մեռնի ոչ, ինչ անլեզու հայվան ես։ —Ասում էր Կիկոսը ու նորից իր մտածմունքների ծովն ընկած գործի կենում։

XII

Կյանքը քանի գնում, էնքան ավելի կանոնավորվում էր: Գյուղը կառավարվում էր տեղացիներով, դրսից միայն մի կոմբջիջի քարտուղար կար, որը սովորեցնում էր, թե