Էջ:Kostandin Yerznkatsi, Taghs (Կոնստանդին Երզնկացի, Տաղեր).djvu/79

Այս էջը սրբագրված է

ինքնատիպ ու բնական միջոցները, այլաբանությունները, ներշնչմամբ բխած խորը մտքերն ու գեղեցիկ արտահայտությունները, ձևի և բովանդակության ներդաշնակությունը։ Լրացման կարգով խոսենք նաև այն գծերի մասին, որոնց չենք անդրադարձել և որոնք նույնպես հատկանշական ու բնորոշ են նրա արվեստին։

Բնութագրելով իր սաեղծտգործությունը բանաստեղծն այն համարում է ինքնաբուխ, բնատուր շնորհք և տեսականորեն ևս զատորոշում բնածինը ուսմամբ ու աշխատությամբ ձեռք բերածից։ Որպես պատասխան իր դեմ եղած թշնամանքի, նա գրում է. «Ոմանք չարախօսեն զինէն վասն նախանձու, թե որպէ՞ս խօսի սա այսպիսի բան, զի վարդապետի չէ աշակերտել։ Զի ա՛յլ է աշակերտելն և այլ է շնորհքն ի հոզւոյն...», ապա պատմում է դեռևս 15 տարեկան հասակում իրեն հայտնված տեսիլը, որից հետո ասում.

Եղև յանկարծակի
ինձ բան խօսիլ՝ ով ուզենայ,
Այնպէս, որ ես ի յիմ
խօսից շտրելըն զարմացայ,
Սիրով ու մեծ յուսով
ես այս բանիս ի փորձ մըտայ,
Զհոզիս փոխան տըւի
'ւ ապա ես այն հոգոյն հասայ[1]։


Իրոք, Կոստանդինը գրել է ամբողջ էությամբ զգացողություն դարձած, սիրտն ու հոգին իր արվեստի մեջ դրած՝ արվեստի փոխարեն տվածք գրել է անմիջաբար, պոռթկումով ու ավյունով։ Նրա ստեղծագործության մեթոդը հիմնականում եղել է առ պահն ասած խոսքը, զգացողությունների, ապրումների ու մտքերի անհապաղ արտացոլումը, թարմ տպավորությունների անմիջակի անդրադարձումը։ Հավանաբար նա այդ մեթոդով է հորինել ոչ միայն վշտի ու հուսահատության երկերը՝ «Բանք խօսիլ ի ժամ տրտմութեան․ զոր դրեցի առ պահն, վասն սուտ եղբարց, զոր վիրաւորեցայ»[2], այլև սիրո և ուրախության տաղերը, ինչպես այդ ընդունված է եղել

  1. Տե՛ս սույն գրքում, էջ 190:
  2. Տե՛ս «Ես քանի հառաչ բերեմ» տաղը, անգ, էջ 192։