Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/107

Այս էջը սրբագրված է

ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է



ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ

Ա.

Սև կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ՚երթար փողոցներեն: Իր կյանքին. անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կը տաներ, կամ պտուղը իր երկու փոքրիկ զավակներուն, որոնք դրան առջևեն կը բոլորվեին խոստմնալից ու խոստմնապահ այս պայուսակին շուրջը:

Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կը լեցներ շարունակ երեսուն տարիներն ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, օրական հացի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, և անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակ,

6 Գրիգոր Զոհրապ