Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/11

Այս էջը սրբագրված է

հիացմունքով էին ընդունվում ժողովրդի առաջավոր խավերի կողմից։ Նշանակալից են Զոհրապի խիստ նշույթները պառլամենտում՝ ալբանացիների, մակեդոնացիների, հրեաների, հույների, բուլղարների և հայերի (մանավանդ Ատանայի կոտորածի առթիվ) պաշտպանությամբ։

Զոհրապը շատ է մտահոգվել նաև հայկական հարցով։ Տեսնեք ով իթթի-հատականների՝ հայ ժողովրդին ոչնչացնելու միտումները, նա հատուկ բանակցություններ է վարել տարբեր պետությունների դեսպանությունների հետ՝ Հայաստանի նահանգներում բարեկարգություններ մտցնելու վերաբերյալ: Իսկ 1913 թվին Marcel L’eart ծածկանունով Փարիզում հրատարակել է ֆրանսերեն մի աշխատություն՝ La Question Armenienne a la lumicre des documents («Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ») խորագրով, որի մեջ օգտագործված է փաստական հարուստ նյութ արևմտահայության քաղաքական վիճակի, մշակույթի և տնտեսական գործունեության վերաբերյալ: Գիրքը կարևոր է մեր նոր շրջանի պատմության ուսումնասիրության համար։

1915 թվականին հատկապես ուժեղանում է իթթիհատականների բարբարոսության նոպան, ժամանակը (համաշխարհային պատերազմը) նպաստավոր էր՝ հայերին ջարդելու և երկրից վտարելու իրենց փայփայած ծրագրի իրագործման համար։ Իբրև այդ ծրագրի մի մասը, Պոլսում ձերբակալում են հարյուրավոր մտավորականների և աքսորում՝ ճանապարհին կոտորելու նպատակով: Խիստ հուզված այդ հակամարդկային արարքից, Զոհրապը գնում է Թուրքիա (ի փաստական դիկտատոր՝ Թայեաթ փաշայի մոտ և բողոքում։ Հաջորդ օրը (մայիս 20-ին) ձերբակալում են և ապա աքսորում։

Մինչև ձերբակալվելը հայերը քանիցս առաջարկում են Զոհրապին հեռանալ Պոլսից, փրկել կյանքը, բայց նա կտրականապես հրաժարվում է ասելով. «...որո՞ւ թողում աս անտեր... ժողովուրդը։ Չէ՛, փախչիլ չեմ կրնար, պետք է, պարտքս է մինչև վերջը պատնեշին վրա կենալ» («էջեր ուղևորի մը օրագրեն», առաջաբան, Իզմիր, 1922, էջ ԺԲ)։

Աքսորի ճանապարհին՝ հայերը (մասնավորապես հայ երկաթուղայինները) առաջարկում են նրան փախցնելու զանազան ծրագրեր, նույնիսկ բանտի ծխնելույզից (Ուրֆա քաղաքում) ներս են մտնում՝ սպանության նախորդ օրը, համոզում Զոհրապին փախչել, որոշակի նշելով սպասվող վտանգը, սակայն մեծ քաղաքացին մերժում է փախչելու ամեն առաջարկ, նկատի ունենալով, որ իր «փախուստը ա՛լ ավելի պիտի կատղեցներ կառավարության հայակեր ջոլիրը, ու պատճառ պիտի ըլլար ավելի մաղձ ու թույն թափելու տարագիր հայության թշվառ և անհամար բեկորներուն վրա»։

1915 թվի, հավանաբար, հուլիսի 7-ին (հ. ա.) վայրենիների ձեռքով ընդհատվեց Զոհրապի կյանքը։