Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/113

Այս էջը սրբագրված է

մտերմություններ, բարեկամություններ. հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպա սելներ. զուր ջանքեր բոլորն ալ՝ լեցնելու, ոհ, մասամբ գոնե լեցնելու համար իր պահանջող պայուսակը զոր բռնած կը տանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի անգիտակից շարժումով։

է.

Այն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը.— «Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես. պանիր ալ»։

Ու փախստական հորը ետևեն որ կ՚աճապարեր հեռանալու, կը շարունակեր իր չնչին խնդրանքներուն անհատնում շարքը։

Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քալվածքին հետ պայուսակը կ՚երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կը հաներ։

Երեք մեթալիք տասնոցները զորս իր գրպանին մեջ հուսահատորեն կը սեղմեր, չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինըք. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը, ու կը զղջար, ո՜րքան կը զղջար բնակելուն Սկյուտար ուր ոտքով չերթցվիր, ու չի բավեր բարի կամեցողություն կամ աշխարհիս մեծագույն քաջությունը ունենալ՝ նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար։

Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն ուր մեվգի չկա, ոջլոտ մարդերու մոտիկ։ Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը, խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց։ Հետո անիվներուն փոֆ փոֆը իր ուշադրությունը գրավեց այս եղանակը իր հետաքրքրությունը շարժեց. անիվները իրենց շրջանին մեջ, տեղ մը հասնելնուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ, ասով մասնավոր եղանակ մը կը ձևանար, փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ... փոֆ, մտքեն այս տարօրինակ նվագին կը հետևեր, հաճույք մը կը զգար: Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խորհրդավոր ձայնեն զատ բան մը չկար, ո՞վ էր ինքը, ի՞նչ կը