Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/120

Այս էջը սրբագրված է

Գ.

Երեկույթը իր ամենեն ցնծահույզ վայրկյանին մեջն էր: Շատ մը աղվոր կիներ, շատ մը շնորհալից աղջիկներ, այնքան ալ երիտասարդ մարդիկ ու պատանիներ, լուռ ըղձանքներով ծանրացած մթնոլորտ մը, որուն մեջ՝ տանտիկինը իր հասակին ու արդուզարդին շքեղությամբը ամենեն զմայլելին կը հանդիսանա։

Քովես՝ պզտիկ ձայն մը. ասանկ երեկույթներու սովորական չարախոսությունները, որոնց ամենեն թունավորները տանտիրուհ վույն դեմ կ՝արձակվեին։ — Տեսեք, իր սիրած երիտասարդեն վայրկյան մը չի բամնվիր. մարդ չի սեպեր աս կնիկը։

Երիտասարդը՝ տժգույն ու նիհար մեկն էր, զոր կիները իրարու ձեռքե կը խլեին։ Իր վրդոված կյանքին կը պարտեր այս ձգողությունը: Ուրույնություն մը ուներ անիկա, և իրեն հատուկ դրոշմը կար իրեն պատկանող ամեն բանի մեջ։ Արհամարհոտ պզտիկ ժպիտ մը նուրբ ու սև պեխերու ծայրը, կոպերը կտրած աչքեր որոնք իր գիշերամոլ մարդու հոգնությունները կը պատմեին, վես խրոխտություն մը որ վաղաթարշամ երիտասարդությանը վրա ծավալած ծանրության պես բանի մը կը նմաներ, կարծես ուսումներու և հսկումներու մեջ խորասուզվող մարդու ծանրությունը։

Մտքի ու ճաշակի տեր մեկն էր։ Իրավագիտություն սորվելու համար Եվրոպա կեցած տարիներեն՝ միջակ վկայականով մը, բայց նրբացած իմացականությամբը վերադարձած էր հոս։ Համալսարանին սրահներեն ավելի՝ գեղեցիկ կիներուքով, միանգամայն՝ տաղանդավոր մարդոց և լավագույն ընկերությանց մեջ մտած ու ապրած էր, մսխելով փճացնելով ունեցածը և չունեցածը։ Հոս ոչ փաստաբան եղեր էր և ոչ դատավոր. անկեղծությամբ, քաջությամբ խոստովանած էր իր ապիկարությունը։

Ամեն ինչ չափավոր, գրեթե մեղմ էր իր վրա, իր ձայնը, իր յարմումները. բայց ատոր խորը կը տեսնայիր անձնավստահ