Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Այս էջը սրբագրված է
ԱՅԻՆԿԱ

Ա.

Յոքարը Մահալլեին մեջ, բլուրի մը վրա մանառիկ և անձուկ փողոցներով շինված թաղ մը, կռիվը կը սկսեր խոպ շշուկով մը, խաղարկության եկող դետերուն դեմ:

Կիներու բազմությունր կ՝ավելնար շարունակ. անկյուններե, ծակերե, խորշերե կ՝ելլեր հետզհետե ու կը լեցվեր հին փայտաշեն տան մը առջին, ուռուցիկ շալվարներու կոհակներով խափանելով անցուդարձը. հոծ, գրեթե միակտուր զանգված մը ահա՛, որուն մեջ Ռեժիի համազգեստին կարմիր երիզները կը խառնվեին նուրբ արյունոտ ջիղերու սողոսկումներով։

Եվ այս կանացի խուժանին բողոքը կ՝ելլեր դուրս, զսպված հառաչանքի մը պես բարձրանալով օդին՝ ամառ ցերեկվան մը հեղձուցիչ մթնոլորտին մեջ, ժխոր մը նախ, հետո ճշտվելով քիչ քիչ, որուն մեջ բառ մը հստակ ու որոշ, ականջի կը զարներ, անծանոթ լեզվի մը բառը զոր այս բազմության մեջ ամեն ոք կը հասկնաք, կը կրկներ, իրարու երեսին կը նետեք և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ, կը հասցներ հեռուն, մինչև քաղաքը.

— Այինկա՜, այինկա՜:

7 Գրիգոր Զոհրապ