Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Այս էջը սրբագրված է

Այս քաղքին շրջակայքը՝ ծխախոտի ամեն փոխադրություն իր աչալուրջ ոլ ճարտար պահպանության կը հանձնվի ամեն ատեն. երբեք չի թողար փախիր իր արիության վստահված ապրանքը. հնարքը ու քաջությունը կը լծորդե փորձ ռազմագետի մը պես ու կը հաջողի:

Հիմա պիտի նշանվի, ո՞վ զավակ կուտա այս լերան մարդուն. և սակայն մեկե ավելի աղջիկներ սրտատրոփ կը սպասեն դուռը իր անցուդարձին, իրիկվան մութին։

— Բարև Հակոբոս, ե՞րբ եկար։

— Երեկ գիշեր:

Միշտ գիշերը կուգար այս տղան, անորոշ ժամերով, անծանոթ, անկոխ ուղիներե զորս իրմե զատ ոչ ոք գիտեր, ոչ իսկ իր եղբայրը, Սահակ՝ որ Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլնի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիճ մը. բայց Յոքարր Մահալլեն, իր ազգականներուն թաղը չի ժպտիր իրեն, աղջիկները չեն սպասեր դուռը. էն տգեղը կը ծիծաղի իր վրան, և եղբորը նշանածը, Պերճուհին, չի բարևեր զինքը:

Ինչո՞ւ համար հանկարծ թողած է այս տղան իրենները, ատելությամբ զինվելու համար անոնց դեմ։

Եվ այս նեղ փողոցին մեջ, դեպի խարխուլ տունը, որ ճիշտ իր հայրենի տունն էր, ինքն էր ահա որ կ՝առաջնորդեր Ռեժիին. և հանկարծակիի եկած ամենքն այ, չհավատալով դեռ, կը հարցնեին իրարու ականջն ի վար փսփսալով.

— Ծո ո՞վ բերավ ասոնք, Սահա՞կը։

Գ.

Ծա դեմի ելևէջավոր գիծը որ հորիզոնը կը կհրե կը կտրտե, որ իր ատամներով կը խածնե երկինքը անսահման կապույտին մեջ՝ լեռներու շղթա մըն է դեպի հյուսիս վազող, իր ափափա կողերուն վրա տարածվող խիտ մթությունը, անթափանց սևությունը՝ անտառներունն է, աղջամղջային կանանչություն, որ գիշեր ատեն և լուսնի լուսով՝ թանձր հեղուկե լիճի մը պես կը փալփլի։