Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Այս էջը սրբագրված է

երաժշտության ձայները պատերեն կ՚անցնեին, խուլցած, անհասկնալի եղանակներով որ իրենց ականջին մեջ կը բզզային։

— Դիմակդ վար առ, կ՚ըսեր Արշակ։

— Երբե՛ք:

Մի՛ գուցե տգեղ ու տարիքոտ կին մը ըլլար որ ամչնար երեսը ցույց տալու, հուսախաբ չընելու համար զինքը. բայց ամեն ինչ կը հերքեր այս ենթադրությունը: Աթոռին մեջ ընկողմանած էր բազկարձակ ու վայելչապանծ, ու հևքոտ կուրծ-քեն երկար, խուլ հառաչանք մը դուրս կը թռեր:

Ո՞վ էր այս կինը: Երեսը տեսնելու հուսահատ փորձ մը ըրավ, բռնի վար առնել ուզելով դիմակը:


Տոմինոն ցատկեց ոտքի ելավ, ուղիղ, գրեթե սպառնալից.

— Երբե՛ք, հասկցա՞ր:

Խրոխտ ու կտրուկ կերպով կը խոսեր միշտ, փոխելով, սքողելով իր ձայնը, ու տեսնելով որ երիտասարդը կը տառապեր, անուշությամբ ավելցուց.

— Պիտի զղջաս, գիտեմ որ պիտի զղջաս զիս ճանչնալուդ: Ենթագրե որ սիրած կինդ եմ ես,

Արդյո՞ք

Վերը՝ երաժշտությունը, աղմուկը, պարերը կը շարունակեին:

Զ.

Այնպես ենթադրեց, այս քարուկիր, մութ ու գեջ խցիկը հեծեծանքներ լսեց, արցունքներ տեսավ, բայց մինչև վերջը չտեսավ այդ պատրվակին տակ պահվըտող երեսը: Բաժնվեցան, խռոված մարդոց պես իրարմե դժգոհ:

Հետևյալ գիշերը, երբ Արշակ իր բարեկամուհիին սրահեն ներս մտավ, մտանեդամ հանկարծ տարակույս մը ծնավ ու ծցավ իր սրտին մեջ. հետախուզող ակնարկը իր դիմացինին աչքին մեջեն աչքին սրտին խորը թափանցեց՝ կարդալու համար հոն: Արդյո՞ք, շփոթած՝ կեցավ պահ մը, մինչդեռ տան տիկինը իր աթոռին մեջ ընկողմանած կը մնար պարտասուն,