Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Այս էջը սրբագրված է

սկսեր, կը դառնար, կը գալարեր, տիտանյան օձի մը պես, երկու դիեն բարձրացող բյուրներուն մեջ։

Արևին ձգած լուսավոր շավիղը անհամար ադամանդներու սփռում մըն էր հոն, ավելի մութցնելով կարծես ծովին թավիշի կապույտը։

Ծովեզերքին մոտ՝ այն կողմեն ուրկե կը նայեր քահանան՝ այս ադամանդները մեկ մեկ կը զանազանվեին, այնքան մեծ էին. երթալով հետզհետե կը պզտիկնային՝ բայց ավելի մերձենալով իրարու։ Եվ ավելի հեռուն՝ փոսրտուք մըն էր այլևս, լուսաճաճանչ փոշիներու տարածություն մը որ միապաղաղ մակարդակ մը կը ձևացներ, դյութական փողփողումի մեջ անշարժացած:

Ծովին մեջտեղը այս հյուլեները կ՚երերտկային շարունակ, ձևերնին, դիրքերնին, լուսերնին կը փոխեին, իրարու առջև կը վազեին, իրարմե խույս կուտային անհնարին ու խոլական ոստումներով, արշավներով, համեցումներով, այս կապույտ անջրպետին վրա ակնախտիղ պար մը շինելով։

Ցամաքին վրա առավոտը ոչ նվազ հիացուցիչ էր. լեռները իրենց դալարիքը ու նոր հերկված հողերուն կարմիր ուռեցքները քովե քով կարգով կը տարածեին: Անդին՝ ածուներու անդաստաններն էին զուգահեռական գիծերու անհատնում շարքերով, ու ավելի հեռուն, հորիզոնին վրա, ծառերու հոծ խումբ մը, կանանչներու ամեն վառ երանգները մեկտեղ բերած, այն կանանչեն որ դեղինին կը մոտենա, մինչև այն որ սևին հետ կը շփոթվի: Այս կանանչության վրա մերթ պզտիկ սարսուռ մը կը վաղեր, ու իսկույն կանանչ ու համր կոհակներու ծփացում մը կը տեսնվեր:

Գետինը, խոտերուն վրա, գիշերվընե մնացած ցողը կը շոգիանար արևին ջերմութենեն:

Ձան ձուն ու շարժում չկար գեղին մեջ: Բյուրեղի հստակության մը և չեմ գիտեր ի՞նչ տեսակ սպասումի մեջ էր կարծես իր բոլորտիքը:

Հետո ճերմակ ամպերու ծվեններ երկինքին լուրթ բեհեզին վրա երևցան. թեթև հով մը ելավ: Քանի մը եզներ քնաշրջիկի,