Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Այս էջը սրբագրված է

քալվածքով մը անցան, կաթնավաճառ մը իր պղինձն ամաններուն աղմուկովը լռությունը վրդովեց։

Եկեղեցին կես խավարի մեջ էր՝ պատուհանին երկաթ փեղկերը բացված չըլլալուն. երբոր ավագերեցը ներս մտավ, պահարանին մեջ շուրջառ մը ձգեց ոււին վրա, խալփախը սև գդակի մը հետ փոխեց ու խորանին առջև կանգ առավ։ Իսկույն արծաթ թագը գլուխը դրած աստվածածին մը իր հինցած ոսկեզօծ շրջանակեն նայվածքը իրեն ուղղեց, ապաքեն այս եկեղեցվույն մեջ դրվելեն ի վեր ամեն եկողին կը նայեր ան միևնույն անստույգ ու անվրդով նայվածքովը։ Քահանան երեսը խաչակնքեց։

— Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո...

Թավ ձայնը թնդաց այս պարապության մեջ ու արձագանքը կրկնեց.

— Եվ հոգվույն սրբո...

Լուսարարը փեղկերը բանալու եկավ ու հարուցած աղմուկը եկեղեցվույն անդորրությունը խանգարեց։

Բ.

Տեր Աբրահամ այն հազվագյուտ ծերունիներեն էր որոնք իրենց կենդանութենեն՝ մարդկային կապերը թոթափելով կանխահաս մուտքով մը բարձրագույն աշխարհի մը մեջ կը թևակոխեն, ուրկե կիրքերը ու ակնկալությունները վտարված են ի սպառ։ Տեւակ մը անդոիացում է ասիկա:

Մահվան մերձավորությունը այս հրաշքը կը գործե շատերու վրա. հրաշք որ կյանքի վերադարձին իսկույն կաներևութանա։

Տեր Աբրահամ մեծ իմացականություն մը չուներ, բայց իր հիշողությունը կարծես նոր ավյունով, և այն համեմատությամբ որով իր մյուս զգայարանքը տկարացել էին, զորացած կը թվեր՝ մարելու մոտ կանթեղի մը վերջին ցոլքին պես։

Իր երիտասարդությունը ու պատանությունը լեցնող է՛ն կարևոր եղելություններով հստակ վերհուշումը ուներ որ կարծես