Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Այս էջը սրբագրված է

է, և պիտի կազմե, այն ալ մեր հոտին մեկ մասն է, և էն կարևոր մասը, զայն այ սիրաշահինք, ի՞նչ կըսես:

Դադարե մը վերջ ուր սրբազանը իր խահվեն խմեց լմնցուց՝

- Նորեն եկեղեցվո սրբությունը պիտի առարկես, ննջեցյալին ալ ծանոթ կյանքը պիտի հիշեցնես հարկա՛վ, բայց գերեզմանատունն ալ եկեղեցվո մաս չէ՞ միթե, երբ մեկը անարժան է ժամուն բակին մեջ թաղվելու պետք է ուրեմն գերեզմանատունն ալ մերժել զինքը. կը տեսնես թե ո՛ւր կը հանգի քու սպահանջումդ՝ եթե տրամաբանենք։

Ու տրամաբանեց այսպես, իր շուրջը մեծ վեճ մը, աղմուկ մը չհարուցանելու գաղափարեն մղված քիչ մը, ու քիչ մըն ալ իր դրական մարդու հայացքովը տարբերություն մը չգտնելով ժամին բակին և գերելզմանատան հողին մեջ:

Եվ գավառական կյանքեն քաղված պզտիկ պատմություններով համեմեց իր տեսությունները, միշտ անհամաձայնության դուռ չբանալու հայտնի ճիգով։

Ավագերեցը սանդուխներուն կեսը իջած էր ու սրբազանին ձայնը դեռ ետևեն կու գար.

- Սիրաշահինք։

Ե.

Թաղեցին մարդը շքեղ թաղումով։ Հապճեպով նորոգված զանգակատունին ճակատը անոր անունը սրտառուչ տողերով արձանագրվեցավ, զոր մտնողը դուռնեն ներս իսկույն կը տեսնե. «Նորոգեցավ զանգակատունս արդյամբ բարերար...»

Մարմարե զանգված մը այս մարդը ծածկող փոսին վրա կը բաոձրանա, իր պաղ ցոլացումը պտտցնելով պզտիկ շրջափակին մեջ ու բարեպաշտներուն ուշադրությունը հայցելով կարծես։

Տարին մեյ մըն ալ հոգեհանգիստի պաշտոն կը մատուցվի մեծ հանղիսավորությամբ։ Այդ օրը տոնի օրվան պես բան մը կ՚ըլլա. ազգականները կու գան նորեն, ամենքն ալ տիրոջ