Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/150

Այս էջը սրբագրված է

ՃՈԿՈ

Ա.

— Ճո՞կո. ինչո՞ւ համար Ճոկո. իմ անունս Սարգիս Ուղուրլյան է. կարելի չէ ինծի, որքան ալ մեծ ըլլա ձեզի հաճելի ըլլաու փափագս, այդ անունը ձգել. հորս, Կարապետ Ուղուրլյանի, հարուստ վաճառականին զավակն եմ և չեմ կրնար վերջին պահուն անոր զավակը ըլլալե դադրիլ. մանավանդ թե մեծ ժառանգության մը ակնկալությունը ունիմ։

«Ի՞նչ պետք ունիք այդպես ուշադիր նայելու երեսս և ղիս շիկնեցնելու. այո՛, շիկնեցնելու, վասն զի այդ գեղեցիկ կապույտ աչքերուն առջև անսովոր ջերմություն մը կը զգամ այտերուս վրա. մի՛ խնդաք, կ՚աղաչեմ. շա՞տ ծաղրելի եմ արդյոք ձեր աչքին: Ճոկո, դարձյա՞լ»։

— Միշտ, ըսավ աղջիկը, ժպտելով:

— Կ՚երևա թե կատակը կը սիրեք. ձեզ նեղացնել չեմ ուզեր, դրե՛ք ինչ անուն որ կ՚ուզեք ինծի, կը բավե որ այդ անուշ նայվածքնիդ չհեռացնեք ինձմե։

— Ճոկոն, Ճոկոն է, կ՚ըսեր աղջիկը, ինքնիրեն խոսելով: