Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Այս էջը սրբագրված է

— Աղջիկս, ինչո՞ւ չես ուզեր Օհանճանը։

— Ես փոթուրլը մարդու հետ չեմ կարգվիր, պաաասխանեց Զարուկ։

Դ.

Իրոք փոթուր չուներ ան տղան որուն հետ տարի մը վերջը Զարուկ ամուսնացավ, Պոլիսեն եկեր ինկեր էր այդ գյուղը, չեմ գիտեր ի՞նչ կերպով, ու ազգ. վարժարանին մեջ տնօրեն- դասատուի պաշտոն մը կը վարեր քիչ մը ատենե իվեր:

Զարուկին աչքին՝ գիտության, ազնվության ու ճաշակի ներկայացուցիչն էր այդ ազազուն ու վտիտ երիտասարդը, որ պարծուկ աքաղաղի ոլ դեմինին զիջողություն ընող մարդու մը ձևերը ուներ գեղացիներուն մեջ։

Հինգ հարյուր ղուրուշ էր իր ամսականը որ գեղ տեղերու մեջ մեծ բան մըն է հարկավ, և որ, ամեն պարագայի մեջ, իր չնչին արժանիքեն շատ ավելի էր։

Իր կիսկատար, ամեն կերպով թերի ուսումը՝ կատարյալ իմաստակ մը, մեր տգետ ուսուցիչներուն ճշմարիտ տիպարը ըրած էր զինքը։

Ավելցուր ասոր վրա պահանջկոտ մեծամտություն մը, ոչ մեկ բան քիթին չտանող մարդու բնավորությունը, ահա Զարուկին ընտրած ամուսինը, մայրաքաղաքեն եկած մեկը, որ օր մը զինքը հոն տանելու ամեն երաշխավորությունները կ՚ընծայեր։

Արդարև այս էր իրենց խոսակցությանը մեջ հաճախող հանկերգը.

— Երբոր Պոլիս երթանք...

Անկեղծ էր այս մարդը երբոր Զարուկին հետ մայրաքաղաք դառնալու ծրագիրը, գուցե հազարերորդ անգամը ըլլալով, կը պարզեր անոր շլացած աչքին առջև։ Քանի քանի անգամ Պոլիսը նկարագրեր, բացատրեր էր։

Քանի մը տարի այս գեղին մեջ կենալե ետքը, Պոլսո կարոտը ու անձուկը կը զորանար այս դասատուի հոգիին մեջ, ու