Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Այս էջը սրբագրված է

պարծանք կը համարիմ. հիմա ինե փախչիլ ուզելդ՝ զիս շատ սիրած ըլլալուդ ապացույցն է։

Ներսես՝ բոլոր սրտովս իրավունք տալով իրեն՝ դյուրաշուրթն կեղծավորությամբ կը բողոքեի այս խոսքերուն դեմ:

— Խենթ ես, Մաքրիկ, կրնա՞մ քենե անցնիլ:

Երկու օր վերջը, ուշադիր նայելով աչքիս մեջը, հոգիիս խորը կարդալու ջանքով մը, երբոր ես իր քովը ծունկ չոքած իր փայփայանքներուն անձնատուր կեցե՜ր էի, կը հարցներ.

— Ի՞նչ կ՚ընես, հոգի՛ս, թե որ գալ շաբթու հանկարծ ելլեմ մեկու մը հետ կարգվիմ։

Ես, կեղծ վրդովումով մը, զոր խորամանկություն կը կարծեի, կը պատասխանեի իրեն.

— Դուն ատանկ բան չես ըներ։

— Շատ աղեկ ալ կ՚ընեմ, գիտեմ որ ատով իմ սիրույս բոլոր խոնջենքեն կը փրկեմ քեզ, գիտեմ որ մոմ կը վառես եկեղեցին՝ իմ ամուսնանալս իմանալուդ, չէ՞ մանավանդ որ թե որ ամուսնանամ ալ, դարձյալ պիտի սիրեմ քեզ, հիմակուց գիտցած ըլլաս։

Եվ վախնալով որ բոլորովին չհավատամ իր ըսածին, մեկդի ընելով իր քուրջ ձևերը, սինեմաթոկրաֆի պատկեր մը փոխելու պես փոխելով իսկույն տեսարանը, քահքահով կը խնդար վրաս, ու ապտակելով երեսս՝

— Չէ՛, անառակ մա՛նչս, դող մ՚ելլեր, էն հարուստ վաճառականն ալ թե որ զիս ուզելու ելլե, նորեն չեմ առներ զինքը:

Գ.

Ատկե երեք օր վերջն էր որ ամուսնացավ, մանրերկրորդի մը մեջ վճռված կատարված ամուսնություն՝ րոպեական լուսանկարի մը պես։

Անձնասպաններ կան որոնց անակնկալ մահվան լուրը քեզ ապշեցնելուն հետ միտքդ կը ձգե քանի մը օր առաջ այդ մեռնողին խոսքերը որոնք զուրցված պահուն՝ անիմաստ ու