Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Այս էջը սրբագրված է

անհասկանալի երևցեր էին. արտասովոր շարմուձևերը որոնք զարմացուցեր էին քեզ և որոնք հիմա՝ այդ մահվան քովը բերվելով՝ իրենց ահավոր մեկնությունը կը ստանան, և կը զարմանաս որ ան ատեն՝ այդ խոսքերը քսելուդ փույթ չունե. քար զանոնք վերլուծելու, «հիմար խոսքեր» ըսիր ու անցար. սպրդեցան գացին անոնք առանց սթափեցնելու, և հիմա, խղճմտանքդ կը տանջե քեզ. թե որ ժամանակին գուշակեիր այդ անիմաստ թվող խոսքերուն, տարօրինակ երերող ընթացքին բուն նշանակությունը, պիտի հաջողեիր թերևս այդ հուսահատը իր կտրուկ վճիռեն ետ դարձնելու։

Այսպես ալ եղավ Մաքրիկեն զատվելուս. իր վերջին խոսքերան միտքը անոր ամուսնության յուրը առած ժամուս հասկցա, մութ սենյակի մեջ մտցված պայծառ լույսի մը պես, որուն շնորհիվ որոշ կերպով կը զանազանես հոդ շարված առարկաները։

Անոր խրոխտ նկարագիրը այն ատեն միայն կատարյալ կերպով ճանչցա երբոր շատ ուշ էր արդեն կրկին իր սիրույն կոչում ընելու։

Սուտ զուրցած կ՚ըլլամ թե որ այս լուրը ինծի ուրախություն պատճառեց ըսեմ, այս բաժանումը, որուն րոլոր հոգիովս կը բաղձայի, զրկանք մը կ՚ըլլար ինծի հիմա՝ որ եղած լմնցած բան մըն էր. Մաքրիկին շնորհալի դեմքը, մտքի ու մարմնի բոլոր ձիրքերը աչքիս առջևեն անդին չէին երթար. անոր քով պզտիկ մնացած ըլլալու տարտամ տպավորություն մըն ալ կավելնար վիրավորված անձնասիրությանս վրա։

Իրո՞ք այսքան դյուրավ ձգվելիք բաժնվելիք մեկն էի ես, ես որ անոր հավերժական սեր մը ազդած ըլլալու ունայնամտությունը ունեի։

Ոչ իսկ բացատրություն մը մնաս բարով մը, բառ մը ինծի։ Դանակի հատու հարված մը երկու տարվան սիրո հյուսվածքին վրան, և ուրիշ ոչինչ։

Հաջորդ օրը, երբ իր Մանչեսթր մեկնիլը իմացա էրկանց հետ, որ հոն հաստատված մեկն էր:

— Երթաս բարո՜վ, ըսի մտքովս իրեն, երթաս բարո՜վ:

10 Գրիգոր Զոհրապ