Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Այս էջը սրբագրված է

Մոտս գալուն՝ չեմ մոռնար իսկույն ոտքի ելլելու ու միշտ մեծ ուշադրությամբ, քիչ մըն ալ հիացումով կ՚ունկնդրեմ իր խոսքերուն, որոնք դրական մարդու խոսքեր են և որոնց մեջեն ընտրանոք դատված մասերուն, ինքզինքս զսպելու անկարող ծափահարելու պես բաներ մը կ՚ընեմ:

Իր կնոջ դեմ՝ որուն ներկայացար զիս՝ ուղիղ գիծերե ձևարած բարեկրթութենե ուրիշ ընթացք մը չունիմ. մարդուն ծեր տարփավորի նախանձոտությունը կը զգամ և անոր համեմատ կւ վարվիմ. զգույշ կը կենամ ամեն բանե, որ այս բարակցած կեսարացիին կրնա shoking թվիլ. ի՞նչ հեգնություն:

Մաքրիկ անգլիացի կնկան հով մը աոած է. թերխաշ հայերեն ու անգլիերեն բառերով խառնված լեզուն իր խոսակցությանը մասնավոր հրապույր մը կու տա: Իր ծույլ ու դանդաղ քալվածքովը, երաժշտության պես եղանակավոր բան մը, կյանքե վաստակաբեկ ու անտարբեր դարձած կնոջ երևույթը ունի։

Էրկանը բոլոր համակրությունը հետզհետե գրաված կ՚երևամ. հինգ վայրկյան չի հեռանար քովես, առանց ինծի չըլլար ու անվհատ՝ ժամերով մանրամասն կը պատմե ինծի իր վաճառականի կյանքը, այն մեծ քոլփոները որոնք զինքը հարստացուցած են և որոնց մեջ ես ներսես՝ գողութենե զատ բան մը չեմ գտներ: Ակներև ջանք մը ունի հաստատելու իր հեռատեսությունը, coup d՚oeil-ը. օրինակներով, մանր մունր դեպքերով, որոնց շատին, բերնի վարժությամբ մը, շարունակ իր կինը վկա կը բռնե, ըսելով.

— Չըսե՞ս, Մաքրիկ:

Հետո, իր ամուսնության պատմոտթյունն ալ կ՚ընե ինծի:

Առտուները կանուխ կու գա զիս պանդոկես վերցնելու. մեկտեղ կ՚ելլենք պզտիկ պտույտի մը համար դեպի գյուղին արևելքը տարածվող բացավայրը. հետո գյուղին մեջ պտույտ մը և Այանին խահվեին մեջ երկու փաորի նարտ, ցերեկին կը բաժնվինք իրարմե, երկու ժամ ետքը նորեն իրար գտնելու ու էլմալը կամ Դաշտելեն երթալու համար: Այս վերջին պտույտին Մաքրիկ մեկտեղ է. մեկտեղ են նաև գրեթե բոլոր գյուղը եղող ընտանիքները: