Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/196

Այս էջը սրբագրված է

գլխավորը կորսնցուց. տարօրինակ ու սովորականեն տարրեր հանգամանքը նվազեցավ։

Հիմա կը զգամ որ պետք է թողուլ կիներուն միշտ իրենց նախապաշարումները, սխալ համոզումները, մինչև անգամ հոռի կողմերնին։

Կանացի գոյությունը այնպիսի ամբողջություն մըն է որուն մեկ քարը խախտելու չգար։

Արմենիսա՝ ուղղամիտ կին մը ըլլալով՝ հետաքրքրական ու շահագրգիռ ըլլալե դադրեցավ. թերևս ժամանակ անցնելով, ես իմ հետաքրքրությունս կորսնցուցի։

Ա՛լ չէր բարկանար երբ Արմենիսա կոչեին զինքը. մեր բո¬ լոր սերեն այս միայն հիշատակ մնաց իրեն, հետո դեպքերը մեզ բաժնեցին ու տարիներ անցան վրայեն. վերջեն իմացա որ Արմենիսա իր ծերունի բարեկամին հետ ամուսնացեր է։

<1889>