Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/203

Այս էջը սրբագրված է
ՀԱԿՈԲԻԿ

Ա.

Երաժշտության եղանակներ կան, տարիներե ի վեր մոռցված, որոնք հանկարծ միտքդ կ՚իյնան։ Եղանակներ՝ զորս անօգուտ ջանքեր ընելե ետքը մտքեդ վանելոլ ու հեռացնելու համար, մեկեն ի մեկ բարձրաձայն երգելու կ՚ելլես։ Իմ Հակոբիկը հիշելու ելլելս այդ տեսակ բան մըն է։ Ի՞նչպես, մտքի ի՞նչ անգիտակից ջանքով հիշողությանս առջև եկավ կանգնեցավ այս տղան դեմքը. չպիտի. կրնամ բացատրել, սա գիտեմ միայն որ ութը օրե ի վեր, վայրկյան մը աչքիս առջևեն չեմ կրնար վտարել զայն։

Դպրոցին մեջ նախ կը տեսնեմ զինքը, ճիշտ իմ քովս նստած, զմելիովը գրասեղանին վրա իր անունը քանդակելու կամ շատ անգամ ալ պարզապես զայն տաշելու զբաղած, իր սիրական զբաղումը. հետո, դպրոցեն ելլելնուս, իրարմե բաժնվելնես վերջը, հոս ու հոն, միշտ աղվոր հագված երիտասարդ՝ որուն կենցաղասեր մարդու համբավը, հարափոփոխ երերուն պատմությունը ամենուն բերանն էր։ Ավելի հեռուն՝ երեսունին մոտերը միևնույն մարդը, հոգնած քիչ մը սակայն, և դրամական անձկութենեն՝ արդուգարդի ծախքերուն հետ իրավախոհության գալու ստիպված։ Ու քիչ մը վերջն

12 Գրիգոր Զոհրապ