Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Այս էջը սրբագրված է

ալ բոլորվին չքավորության մեջ ինկած, խավերը թափած ռըտենկոթ մը կռնակը որուն մաշած կողմերը չցուցնելու համար իր ջանքերը կը նշմարեմ։ Հետո աներևութացումը, ծովին մեջ սուզող լուղորդին պես որ իր գոյութենեն նշան չտար. և չսպասված վայրկյանին վերերևումը, ամուսնության մը շնորհիվ, անհնարին ամուսնություն մը այս տղուն համար, ուռած տիկի պես բան մը որ ծովին հատակը սուզած նավը ջուրին երեսը կը հանե:

Եվ շատ չանցած՝ լայն, սև շրջանակով պարուրված թուղթը, վրան՝ ծունկ չոքած անշնորհք հրեշտակով մը, որ անոր մահը եկավ օր մը ինծի ծանուցանել։ Ուրիշ ոչինչ։

Մասնավոր պատճառ մը որոնելու չելա ասոր համար, հիվնդցերեր ու մեռեր էր Հակոբիկ որ սիրուն տղա մը ըլլալու համար մահկանացու ըլլալե դադրած չէր ու թերևս ճիշտ ատ որ համար ուրիշե մը ավելի մահկանացու ըլլալու էր։

Հիմա սակայն կը վերակազմեմ այս կյանքը։ Օդաչու գնացք մը քան թե տոտիկ տոտիկ քալել մը հաստատ հողի մը վրա։ Ընդհանուր են տարբեր ապրիլ մը՝ ընդհանուրեն տարբեր մեռնելով մը իր թողությունը գտած։ Ութ օրվան մեջ իր վրա հավաքած պզտիկ պատմություններես, չնչին դեպքեր ես առաջնորդված՝ քայլ առ քայլ կը հետևիմ իրեն։ Այս կյանքին բոլոր հորինվածքները կը քայքայեմ մեկիկ մեկիկ, ջիղերը կը զննեմ, երակները կը բանամ ու, ինչ որ անհնար կը թվի ձեզի, իր հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ։ Տեսակ մը հետադարձիկ վիրահատություն անգոյին որ զիս կը հետաքրքրե, կյանքի ու մահվան հարց՝ իրարու խառնված որ քուն չի քնացներ ինծի մինչև որ լուծումը չգտնեմ ու ճիշտ եզրակացության մը չհասնիմ՝ տխուր, ամեն ճշտությանց պես:

Բ.

Հայր ու մայր չուներ անիկա, այլ ծեր ունի մեծ հայր մը, Ակնեն եկած կարծեմ ու հացագործությամբ հարստացած որ մինչև վերջը վրան գուրգուրաց և որուն մեկ հատիկն էր։ Այս