Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Այս էջը սրբագրված է

Գ.

Ու այս բոլորին մեւ ատեն գտավ ճշմարիտ, մաքուր ու ազնիվ սեր մըն ալ ունենալու իր սրտին մեջ. վասն զի աղեկ գիտեմ որ մեր գեղեն աղջիկ մը սիրեր ու սիրվեցավ անկե: Էսնաֆ ընտանիքի աղջիկ, պարզուկ ու անբիծ սիրտ որ անոր նվաճող էրիկ մարդու մեկ նայվածքին առջև տկարացավ: Դեղինի վրա, աղվոր առատ մազեր ու դշխոյի հասակ մը ուներ, խրոխտ գեղեցկություն որ ամեն երանությանը պես Հակոբիկին բաժինը եղավ: Բոլոր ախտավարակ հաճույքներու մեջ, այս աղջիկը՝ անհպելի սրբության մը պես իր սրտին առանձին մեկ անկյունը պահեց միշտ: Իր խոլական արշավին ու հետո վերջնական քայքայումին մեջ այս սերը անխախտ իր տեղը մնաց։

Այսպես անցավ՝ իր երիտասարդությունը, անդուլ վազք մը: Այն օրը միայն որ ալ դրամ չգտավ վատնելու, կանգ առավ առանց զարմանքի, մանավանդ առանց տրտունջի: Երեսունին մոտ էր հիմա, նորեն վայելչագեղ երիտասարդ պահելով վրան այն նրբությունը ու շնորհը որ առնական կորովին հակընդդեմ է քիչ մը և ուրկե սակայն այնքան կ՚ախորժին կարգ մը կիներ:

Ուրիշ մը իր տեղը պարտք պիտի ըներ շարունակելու համար իր ապրելու եղանակը, ատանկ բան մը չըրավ. ըսի որ կեցավ իսկույն ու իր մեծ հորը տան մեջ փակվեցավ, աներևույթ եղավ գրեթե։

Ատենին նահանջելը՝ ամեն բանի մեջ՝ ճարտարութենե ավելի բան մըն է. ընդհանրապես ասիկա կը պակսի անոնց որոնք հաջողությամբ լեցուն կյանք մը վարած են։

Հետո, ստիպված, այդ տունն ալ ծախեց. իր առաջին վիշտը եղավ ասիկա բովանդակ կյանքին մեջ. ատկե վերջը անդաստական մեկը եղավ ա՛լ. զինքը շրջապատող համակրությունը, իրեն ընկերացող ծափահարությունները հետզհետե կեռացան իրմե ու տակավ պասկեցան մարող արձագանքի մը նման, իր երեսին ժպտող բոլոր երեսները թթվեցան ու անդին դարձան։ Անհրաժեշտ բարևներ անգամ պզտիկցան, տարտամ,