Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Այս էջը սրբագրված է

ԼՈԻՌ ՑԱՎԵՐ



ԱՆԴՐՇԻՐԻՄԻ ՍԵՐ

Ա.

Սև շրջանակով պարուրված, սովորական ու ռամիկ պիտակն էր փակցված հոդ պատին, վրան ավանդական տապանովը որուն քով ծունկ չոքած՝ կին մը կ՚աղոթե. վարի դին՝ ազգականներու թվումը, ու թուղթին ճիշտ մեւտեղը՝ հոն ուր նայվածքները կ՚երթան իսկույն, անուն մը, կարծես հատկապես իմ չհավտացող աչքերուս համար ահավոր կերպով մեծցած, ամբողջ հորիզոնը գրավելու լափ խոշորցած տառերով գրված անունը.

Տիկին***

Մեկու մը վրա ունեցած հիշատակներդ ու զգացումներդ որքան ալ մոռցված ու անհետացած ըլլան, այդ անձին մահը իմանալուդ մեկեն կը վերադառնան ու կյանք կ՚առնեն՝ ճիշտ ինչպես ճերմակ թիթեղը լուսանկարին՝ քիմիական բաղադրության մը տակ հանկարծ պատկեր մը ի հայտ կըը բերե քեզի։

Այս բոլորովին անակնկալ մահը միևնույն ներգործումը կ՚ըներ վրաս, ու մեղմիվ՝ անցյալ մը կը կազմվեր չնչին հանդիպումներե, հավնելներե, անոր անցնիլ երթալեն վերջը դեռ