Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Այս էջը սրբագրված է

հետզհետե կը ծածկվեր ու ծովին մեջ ընկղմող նավի մը պես աչքե կ՚անհետանար, Մեռելաթաղները հողին զանգվածները կը կոտրեն, կը շտկեն, կը կոկեն ու ահա ոչինչ՝ բացի այն ուռեցվորած թարմ ու կարմիր հողեն որ նեղ ու երկար ձվաձև մը կը կազմե այդտեղ:

Հուղարկավորները կարգով կը մոտենան ծերունի հորը ու վշտակցություննին կը հայտնեն, ու էն վերջը ես կը մոտենամ անոր ձեռքը թոթվելու համար, երբոր, տարօրինա՞կ բան, ես պետք ունէմ որ իմ ձեռքս սեղմեն։

Մտերմության ի՞նչ անբաղդատելի օղակ մը կը հաստատվի հանկարծ, վայրկյան մը առաջ իրարու անծանոթ երկու հոգիի մեջ. ի՞նչպես կ՚ըլլա որ մեկ վայրկյանի մեջ զգացված կսկիծ մը՝ տարիներով միասին զգացված, բաժնված ուրախություններե ավելի սերտ մերձավորություն կազմե, ամուր ու պինդ շաղախ որ սիրտերը իրարու կը կապե իրապես անմեկնելի կապերով։

Դ.

Անկե վերջ բարև մը կը փոխանակեինք անոր հետ, իրարու հանդիպելնուս: Չհարցուց բնավ թե ո՞վ էի ես և թե ի՞նչ իրավունքով իր սուգին մասնակցեր էի։

Վեց ամիս վերջը։ Լյուքսանպուրի սրճարանը կ՚երթար անիկա պռիչի փառթի մը ընելու համար, իրեն պես գործե քաշված քանի մը մարդոց հետ։ Հոն գտնվեցա ես ալ ու միասին կ խաղայինք շատ հեղ։ Ինքը վարպետ մըն էր ու ինծի պես համբակի մը խազեն մեծ հաճույք չէր կրնար առնել. բայց չեմ գիտեր ինչո՞ւ ան ալ իմ ընկերությունս կը փնտրեր։

Ու միասին, խաղին փառթին լմննալեն ետքը, իրիկվան դեմ, քով քովի պզտիկ պտույտ մը կ՚ընեինք մինչև Թաքսիմի պարտեզը և նույնպես միասին կ՚ընեինք վերադարձը, հոր ու զավկի պես։

Ի՞նչ էր այն անպատմելի բանը որ այս խերունիին մոտ գտնվելուս՝ զիս ցնծությամբ կը լեցներ, ամենեն երջանիկ