Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/22

Այս էջը սրբագրված է

Հուշագրական գեղեցիկ էջեր են Ուղևորություն մը հիշատակներուս մեջ ակնարկները, որոնց մեջ իր դպրոցական կյանքի առանձին դրվագներն ու տպավորությունն է պատմել հեղինակը, խոսել է իր ուսուցիչների և նրանց ազդեցության մասին, և հեգնանքով ու զվարթախոհությամբ նշել իրենց՝ աշակերտների սնուցած երազի և տխուր իրականության բախումը և պատրանքների փլուզումը։

Զոհրապի ակնարկներից առանձնապես արժեքավոր են՝ Շիջլիի ազգային գերեզմանատունը մեռելոցի կիրակին, Բեռին տակ, Վերջին արևագալը, Գիրեր պատերազմի դաշտեն և մանավանդ էջեր ուղևորի մը օրագրենը։ Առաջինի մեջ բացահայտված է դասակարգային այն խոր հակադրությունը, որ գոյություն ուներ ժամանակի հասարակության մեջ։ Բեռին տակ փիլիսոփայական ակնարկում ցույց է տրված, թե ինչպես դրամի բացարձակ իշխանությունը ընկճում է մարդկանց, նվաստացնում, ծռում նրանց բարոյական ողնաշարը։ Վերջին արևագալը ակնարկը այլաբանական երկ է, նվիրված 1986-ի կոտորածից հետո՝ հայ Ժողովրդի «վիրավոր ու փախստական» վիճակի պատկերմանը։ Գիրեր պատերազմի դաշտեն ակնարկ-նամակներում, որոնք գրված են 1914-ին (Թուրքիան դեռ պատերազմ ի մեջ չմտած), մերկացված է գերմանական իմպերիալիզմը, նրա աշխարհակալական մկրտումները, արտահայտված է առհասարակ հեղինակի հակապատերազմական տրամադրությունները։ «...Ազգերը գերի վարելու, աշխարհակալություն լինելու դարը իսպառ վերջացած է», գրում է Զոհրապը այդ ակնարակներից մեկում։

Զոհրապը մեծ ցանկություն է ունեցել, ինչպես վկայում է Հ. Ասատուրը, հրատարակված տեսնելու իր էջեր ուղևորի մը օրագրեն ճամփորդական ակնարկաշարը։ «Հոս դրած եմ,— ասել է նա,— կյանքիս ամբողջ իմաստությունը»: Հեղինակի այդ ցանկությունը, նրա մահվանից հետո մասամբ կատարվել է Զմյուռնիտյում՝ դրանց մի մասի հրատարակությամբ (1922 թվական), մասամբ Եգիպտոսում (1945 թվական), գրեթե ամբողջովին կատարվում է ներկա հրատարակությամբ։

Այս երկի նյութը Եվրոպայի մի քանի երկրների կյանքն է առաջին աշխարհամարտի նախօրեին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի։ Հեղինակը հիացմունքով է խոսում Եվրոպայի արդյունաբերության, գիտության և արվեստի նվաճումների մասին (թեև նա, ինչպես կտեսնի ընթերցողը, դժգոհ է բուրժուական ժամանակակից արվեստից), մերկացնում իմպերիալիստական երկրների քաղաքականությունը, պատերազմի նախապատրաստությունը, տարտյուֆիզմը, շահագործումը։ Զոհրապը լավ է բնորոշել ժամանակի Եվրոպայի էությունը, գտնելով, որ դրամն է իշխում քաղաքականության վրա, որ պետությունը և եկեղեցին դարձել են «առուտուր»։ Զոհրապր զայրույթով է նշում, որ եվրոպական երկրներում «աշխատությունը․․․ մինչև ստրկության կը տարվի», մերկացնում է «վհուկ» կղերի «սևազգեստներու ահավոր բանակի» ռեակցիոն դերը։

Զոհրապը շատ բարձր է գնահատում Կարլ Մարքսին և նրա կատարած