Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/221

Այս էջը սրբագրված է
ԼՈՒՍԱՀՈԳԻՆ

Ա.

Գևորգյան Նիկողոս արյան բանը գործը տեղը խույումճի մըն էր: Հիսունին մոտ՝ամուրի մնացեր էր, աշխարհ չմտած իր երկու քույրերը. Փեմպե ու Նեկտար հանըմները կարգելու սպասումին մեջ։ Շատ թախանձեր էին իրեն, բայց չէր հոժարած ոտնակոխ ընեյու կանոնը որ կը տրամադրե թե եղբայր մը իր քույրերը ամուսնացնելե վերջը միայն կրնա ինքը ամուսնանալ։ Իսկապես կանոնի ու ավանդության մարդ էր, հավտացող անոնց սրբությանը ու օգտակարությանը։

Իրմե տարիքով պղտիկ եղբայր մը, որ իրեն չափ խղճահարության տեր մեկը չէր, ամուսնացեր էր. բայց ձախորդությունը ետևեն հասեր էր իսկույն։ Քանի մը տարվան մեջ դրամագլուխը փճացեր ու սրտին ցավեն մեռեր էր մարդը, Նիկողոս աղային վրա ձգելով իր այրին ու մանչ զավակ մը:

Նիկողոս աղան ազդարարություն մը տեսեր էր այս վախճանին մեջ։

Պզտիկ տարի շքեն հնազանդելու վարժություն ուներ, դաժան հոր մը՝ Գևորգ աղային — հռչակավոր բոլոր Չարշրին մեջ — անդիմադրելի կամքին տակ ճզմվեյով շարունակ: Այս հայրը, հիմա գերեզմանին անդիեն, տասը տարվան անցյալի մը անջրպետեն