Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/222

Այս էջը սրբագրված է

դեռ կ՚իշխեր իր վրա, ամեն խնդրի մեջ իր կարծիքը, լավ ևս է ըսել, իր հրամանը կ՚արձակեր ու Նիկողոս աղան կը հնազանդեր անոր։

Տարակույս վերցնող ամեն բանի մեջ խույումնին իր հորը կոչում կ՚ըներ և չէր ուշանար պատասխանը առնելու, ինչ որ ալ ըլլար այդ պատասխանը, Նիկողոս աղան կը հետևեր անոր, խիղճը թեթևցած, նույնիսկ եթե իր գործելիքը մարդասպանություն մը ըլլար։

Ամեն անհատականութենե զուրկ այս մարդը գոհ էր այսպես ըլլալուն համար։ Տրված պատվերի մը ետին ապաստանելով՝ իր գոյությունը ամեն փորձանքե և ամեն դատափետութենե զերծ պահելու գաղտնիքը զտեր էր։

Քատը-գյուղ՝ Մյոհյուրտարի կողմը կը բնակեր ան ու, առանց բացառության, ամենուն հարգանքը կը վայելեր իր գեղին մեջ։

Իրենց տունը, էսնաֆի ավանդական տունն էր։ Միջին հարկին վրա էր ամենավուր սենյակը. սետիրը ծայրն ծայր կը գրավեր անոր ճակատը ու երկու դիեն պատերու շրջանը կ՚ըներ ամբողջ, Ո տառը ձևացնելով, մաքուր, ձյունի պես ճերմակ մատամբոլ ծածկոց մը այդ սետիրին ու բարձերուն տամասկոն նախանձոտ զգուշությամբ և ծայրահեղ խնամքով մը ամեն աչքե կը պահեր և նույնչափ մաքուր մատամբոլե վարագույրներ, իրենց երկուքի ճեղքված թերթերովը, պատուհանները կը գոցեին։ Ձախ դին պատին հենած պոռին վրա հին իրերե մնացած մեծկակ ժամացույցը շատոնց չէր բաներ, բայց երկու ծայրանաձև փոքրիկ սյուներով բռնված բոլորակը անթարթ կերպով բացված աչքի մը պես կը կենար, Գևորգ աղային աչքը կարծես։ Անոր երկու դիեն ապակին ծածկույթի տակ նույն տեսակ զույգ մը ծածկույթներու տակ ալ հին արհեստական ծաղիկներն շինված պզտիկ զարդարանքներ, ասոնց սիշտ առջին շիշ մը ջուր ու երկու դին շարված երկու գավաթներ ծուփ ծուփ ծփալով իրենց քռոշեե շինված պզտիկ ափսեներուն վրա։

Ու իրիկուններրը, Նիկողոս աղան, իր հատուկ անկյունը նստած մտիկ կ՚ըներ օրվան լուրերուն զորս իր քույրերը կը