Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Այս էջը սրբագրված է

ջուր զարկին ու աթոռի մը վրա նստեցուցին զինքը. աչքերը գոց էին, բայց շրթունքը դեռ քիչ մը ատեն երերացին՝ շարունակելով թոթովել նախատինքը, մինչև որ գոցվեցան։

— Իջվածք է, ըսին հոն գտնվողները։

Ու նորեն ժառանգությունն էր, ախտի ժառանգությունը այս անգամ, որ ստացվածքի ժառանգությունը այդքան սաստկությամբ պահանջող այս կինը միանգամ ընդ միշտ գոհացուց:

<1991>