Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Այս էջը սրբագրված է

ստեղծագործական մեթոդն էր, բայց նրա պաթոսը գերազանցապես ժխտումն էր։ Զոհրապը չբավարարվեց գրականության միայն այդ դերով, և իբրև գրականության տեսարան, այս հարցում էլ դրսևորելով իր տարասովոր ինքնատիպությունը, առաջ անցավ քննադատական ռեալիզմի գեղագիտությունից, գտնելով, որ գրողը պետք է արտացոլի կյանքի ո՛չ միայն «պզտիկությունները և տգեղությունները», այլև «»մեծություններն ու գեղեցկությունները»։ Սա նորություն էր ռեալիզմի տեսության մեջ, սա համարձակ առաջընթաց էր ստեղծագործական մեթոդի նոր ուղիներ որոնելու իմաստով:

Ութսունական թվականներին ռեալիստներից թատրոնի և թատերագրության հարցերով ամենից շատ զբաղվել է Զոհրապը, ձգտելով վերականգնել հայ թատրոնը, տանել նրան ռեալիզմի ուղիով, բեմ հանել իրական կյանքը և ազդել նրա վրա: Այս ըմբռնումով՝ Զոհրապը դպրոցի չափ կարևոր է համարում թատրոնը։

Զոհրապը եղել է մեր մոտակա անցյալի ազդեցիկ հրապտրակախոսներից մեկը։ Նա մեծ նշանակություն է տվել հրապարակագրական խոսքին, գտնելով, որ «ճշմարիտ օրագրությունը համոզումի պես անկեղծ, հավատքի պես հաստատ, ու... սուրբ է, այնքան՝ որ ներելի չէ ամենուն ձեռք երկնցնել անոր։

Պաշտամունք մըն է աս որ իր ծեսերը, արարողությունները ունի։

Հոն՝ ուխտի մը ձգողությունը ու անույշ անուրջի մը անդիմադրելի հրապույրը չզգացողները օտարոտի եկամուտներ են և չպիտի կրնան բնիկ մը դառնալ եթե նույնիսկ բոլոր կյանքերնին մաշեցուցած ըլլան անոր մեջ»։

Ահա այս ըմբռնումով է նա շարժել հրապարակախոսի գրիչը։

Զոհրապի հրապարակախոսական առաջին ելույթը վերաբերում է 1678 թվականին, երբ տասնյոթամյա պատանին հրապարակ է նետվում քննադատելու Բեռլինի այդ թվականի վեհաժողովի՝ հայերի համար տխուր և վտանգներով լի արդյունքները գունազարդելու՝ Մ. Չերազի փորձերը։ Այդ ժամանակից, որոշ ընդմիջումներով, Զոհրապը մնաց հրապարակագրի դիրքերում, դառնալով ժամանակի ամենաազդեցիկ և սիրված հրապարակագիրներից մեկը։ Ինչպես իր բովանդակ գործունեության մեջ, այս մարզումն էլ նա եղել է ազնիվ ու շիտակ մարդ, սկզբունքային ու համարձակ, շարժվող իր երկաթյա տրամաբանության օրենքներով, իր հայրենասիրական ու մարդասիրական մղումներով, իր առաջադիմական ձգտումներով։

Զոհրապի հրապարակախոսությունը (որի մի մասն է միայն ընդգրկված այս երկհատորյակում) դառնում է ամենատարբեր հարցերի շուրջ, սակայն կան մի շարք հարցեր, բնորոշ մեր անցյալի իրականությանը, որոնք եղել են միշտ նրա ուշադրության կենտրոնում: Կարևորագույնը դրանցից, հարցերի հարցը՝ հայ դպրոցն էր, նրա զարգացողը և օրվա