Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/244

Այս էջը սրբագրված է

կը տեսներ, եղրևանիին կապույտներուն մեջեն, և որ հիմա այդ ծառին պես ապաժաման ծաղկումներով կարթննար՝ տարիքը առնելուն հետ ուշ մնացողի մը պես՝ ավելի բուռն տենչանքներու կատարը բարձրանալու մրցումով։

Եվ կը խորհի իր ալ կյանքին, ամուլ, անսգուտ ու աննպատակ, ամբողջ տառապանքի, սպասումի կյանք մը, որ ընդքարշ գացած է միշտ այդ կնոջ ետևեն, բոլոր պատանությունը ու բոլոր երիտասարդությունը կապված, գամված այս կնոջ խոստմնատու նայվածքին, որոնք այս վայրկյանիս անկե բաժնվելով ոևէ հենակետ մը չեն կրնար գտնել:

Իր պատրանքներուն այս քայքայման մեջ կը զգա, որ Մեծ Փողոցի շենքերը կ՚երերան, իր վրա կը փլչին. կառք մը՝ զոր չի տեսներ՝ զինքը խորտակել կը սպառնա. թևեն կը քաշեն. անցորդները այս ապշած դեմքը գիտելով կը զբոսնուն: Սփոնեքի խանութին առջև, օղիին շիշը բռնող փոքրիկ տղուն քով կեցած կը խորհի, կը վճռե. պիտի ձգե, պիտի թողու այդ կինը որ այս վայրկյանեն ա՛լ գոյություն չունի իրեն համար. կը չափե իր որոշման առաջ բերելիք սրտահուզությունը ու կ՚ուրախանա, հիմա՛, շուտով, լուր մը, մահացու կապարի մը պես անոր ճիշտ սրտին. հասկնա, որ ա՛լ տեղյակ է ամեն անցած դարձածին։

Լևոնին թևեն կը բռնե.

— Ինծի նայե, մամայիդ բարև՛ ըրե ինձմե:

Ու շեշտելով տղուն իր ապսպրած բարևին ահագին նշանակությունը,

— Չմոռնաս հա՛, ինձմե մամայիդ բարև ըրե:

<1892>